ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ ԱԳՆ. ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ընդունել ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի մասին զեկուցողին

Ի պատասխան Tert.am-ի լրագրողի հարցին, արդյոք ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ընդունել ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի մասին զեկուցողին, ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի նշել է, որ որ չնայած զեկույցի անվանման և նրա պատրաստման գործընթացի առնչությամբ մեր ունեցած լուրջ վերապահումներին ու նկատառումներին, ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ԵԽԽՎ հետ համագործակցությանը։

ՀարցՆոյեմբերի 23-ին տեղի կունենա ԵԽԽՎ Սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի նիստը, որի ժամանակ հնարավոր է Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի նախապատրաստման ընթացքի քննարկում։ Այդ կապակցությամբ ենթադրվու՞մ է արդյոք ԵԽԽՎ զեկուցողի այց ԼՂՀ։

Պատասխան․ Նոյեմբերի 16-ին մենք նամակ ենք ստացել ԵԽԽՎ Քարտուղարության գլխավոր տնօրեն Մարիո Մարտինսի կողմից՝ Սարսանգի ջրամբարի հարցով ԵԽԽՎ զեկուցող Միլիցա Մարկովիչի՝ ԼՂՀ կատարելիք այցին աջակցելու խնդրանքով։

Պատասխան նամակում մենք նշել ենք, որ չնայած զեկույցի անվանման և նրա պատրաստման գործընթացի առնչությամբ մեր ունեցած լուրջ վերապահումներին ու նկատառումներին, ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ԵԽԽՎ հետ համագործակցությանը։

Միաժամանակ ընդգծվել է Սարսանգի ջրամբարի հարցի քաղաքականացման ցանկացած փորձի անթույլատրելիությունը։ Մեր խորին համոզմամբ զեկույցում չպետք է շոշափվեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ինչպես նաև կողմերի միջև փոխադարձաբար համաձայնեցված և միջազգային մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերի առարկա հանդիսացող հակամարտության տարբեր ասպեկտներ։ Նման մոտեցմանը կողմնակից են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք 2015 թ․ նոյեմբերի 12-ին արված իրենց հայտարարության մեջ նշել են, որ «հաշվի առնելով բանակցությունների զգայուն բնույթը՝ ձևաչափը փոփոխելու կամ զուգահեռ մեխանիզմներ ստեղծելու փորձերը կարող են խաթարել բանակցային գործընթացը և խոչընդոտում են կարգավորման ուղղությամբ առաջընթացի ձեռքբերմանը․․․»։

Հույս ունենք, որ ԼՂՀ կողմից համագործակցելու պատրաստակամությունն ամենայն պատասխանատվությամբ կընկալվի Միլիցա Մարկովիչի կողմից՝ զեկույցը օբյեկտիվության և անկողմնակալության սկզբունքների հիման վրա պատրաստելու նպատակով։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: