ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քննարկվել են հայ-իրանական տնտեսական կապերի հետագա ընդլայնմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, հայտնում են կառավարության պաշտոնական կայքից:

Վարչապետը շնորհավորել է պարոն Սաջադիին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրա ակտիվ գործունեությունը կնպաստի երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հայ-իրանական փոխգործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է տնտեսության տարբեր ճյուղերում կապերի ընդլայնումը և համոզմունք հայտնել, որ Հայաստանի և Իրանի կառավարությունների սերտ փոխգործակցությունը, նախորդ ամիս տեղի ունեցած ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի պաշտոնական այցը ՀՀ և երկու երկրներում անցկացված գործարար համաժողովները նոր թափ կհաղորդեն համատեղ ծրագրերի իրականացմանը:

Դեսպան Սաջադին վարչապետ Աբրահամյանին է փոխանցել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույններն ու նշել, որ պատրաստ է իր ակտիվ աշխատանքով ջանքեր ներդնել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար: Դեսպանը բարձր է գնահատել վարչապետ Աբրահամյանի գործուն մասնակցությունը հայ-իրանական տնտեսական փոխգործակցության խորացման հարցում և վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ ուղղությամբ կգրանցվեն մեծ հաջողություններ: Սեյեդ Քազեմ Սաջադին ընդգծել է, որ դրանում մեծապես շահագրգիռ են նաև Իրանի իշխանությունները:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-իրանական համատեղ տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: