ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կիպրոսում ռուսական ռազմաբազա տեղակայելու համար ստորագրահավաք է սկսվել

Կիպրոսում քննարկվում է կղզում ռուսական ռազմաբազա տեղակայելու հարցը: Նման խնդրանքով Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին դիմել են Կիպրոսի ուղղափառ իրավապաշտպան կենտրոնի տնօրեն Մարիուս Ֆոտիուն և շարժման ակտիվիստները:

Ինչպես ընդգծել է Ֆոտիուն, ԵՄ անդամ երկրներից Կիպրոսն ամենամոտն է Սիրիային և այդ պատճառով կիպրացիները վախենում են ահաբեկչություններից: Ակտիվիստները խնդրում են Կիպրոսի նախագահին «Կիպրոսի տարածք հրավիրել Ռուսաստանի ռազմա-ծովային և օդա-տիեզերական ուժերի առանձին զորամիավորումներ»:

«ԵՄ ոչ մի երկիր այդքան մոտ չի գտնվում ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունների գոտուն, ինչպես մերը… Մինչև ահաբեկիչները պարտության չմատնվեն, մեր երկիրը գտնվելու է ամենաբարձր վտանգի գոտում: Մեր բանակին, ավիացիային և նավատորմին անհրաժեշտ է ուժեղ և հմուտ գործընկերոջ աջակցություն», - ասվում է կազմակերպության՝ Կիպրոսի նախագահին ուղղված ուղերձում:

Ուղերձում նաև նշվում է, որ կիպրացիները դժգոհ են ահաբեկչության դեմ պայքարում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ջանքերից՝ ընդգծելով, որ «Ռուսաստանը բազմիցս ցուցադրել է խաղաղաշինության սկզբունքները և Եվրոպայում ազատության և արդարության պաշտպանությունը»:

Նշենք, որ Կիպրոսում ռուսական ռազմաբազա տեղակայելու վերաբերյալ Կիպրոսի ուղղափառ իրավապաշտպան կենտրոնը քաղաքացիների շրջանում ստորագրահավաք է սկսել:

Նախաձեռնության կազմակերպիչները վստահ են, որ իրենց կհաջողվի հավաքել անհրաժեշտ քանակության ստորագրություններ: «Մեր բանավեճերից, սոցցանցերի հաղորդագրություններից պարզ է, որ Կիպրոսի բնակչության մեծամասնությունը ողջունում է Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարելու մասին Ռուսաստանի նախագահ Պուտինի որոշումը: Եվ մարդիկ կցանկանային, որ Կիպրոսը ևս ծածկվեր նման պաշտպանիչ «վահանով»», - կարծում են կազմակերպությունում:

Նշենք, որ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում դեռևս չեն արձագանքել Կիպոսում ռազմաբազա տեղակայելու խնդրանքի մասին ստորագրահավաքին: Վերլուծաբանները չեն բացառում, որ Կիպրոսում կհաջողվի հավաքել անհրաժեշտ քանակության ստորագրությունները, քանի որ այդ երկիրն ավանդաբար համակրում է Ռուսաստանին: Սակայն, ինչպես նշում են ռազմական փորձագետները, ռուսական ռազմաբազայի տեղակայման հնարավորությունը իրատեսական չէ, քանի որ Կիպրոսը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:

Նշենք նաև, որ Կիպրոսի տարածքում տեղակայված է բրիտանական ռազմաօդային ուժերի ռազմաբազա: Նախօրեին Ելիսեյան պալատում կայացած հանդիպման արդյունքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարեց, որ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար Ֆրանսիայի տրամադրության տակ է դրել Կիպրոսի հենց նույն բրիտանական ռազմաբազան:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: