ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետդեպը հրապարակել է Հիլարի Քլինթոնի նամակագրության ևս 5 հազար էջ

ԱՄՆ պետդեպը երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 30-ին, հասանելի է դարձրել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նամակագրության ևս ավելի քան 5 հազար էջ՝ նրա անձնական էլեկտրոնային փոստից: Ինչպես նախկինները, նոր նամակները ևս հղված են եղել ինչպես անձամբ Քլինթոնից, այնպես էլ նրան հասցեագրված, հաղորդում է TACC-ը:

Տեղի ԶԼՄ-ների վկայությամբ՝ այդ 5 հազարից միայն 6 տոկոսում են առկա տեղեկություններ, որոնք ենթակա չէին բարձրաձայնման: Այս անգամ էլեկտրոնային նամակներում հիմնականում Քլինթոնի նամակագրությունն է պետդեպի աշխատակիցների հետ, սակայն որոշները նախատեսված են եղել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյերի, ինչպես նաև Սիդնեյ Բլյումենթալի համար՝ հայտնի ամերիկացի քաղտեխնոլոգ, ով աշխատել է ինչպես Հիլարիի, այնպես էլ նրա ամուսնու հետ: Այդ նամակներում խոսքը Հյուսիսային Իռլանդիայում խաղաղ բանակցությունների մասին է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: