ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան ամեն կերպ խուսափում է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումից

Ռուս-թուրքական փոխադարձ մեղադրանքներն ու սպառնալիքները շարունակվում են: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվում է հանդիպել Թուրքիայի նախագահի հետ, իսկ  Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ, իր հերթին, հայտարարում է, որ մտադիր չէ ներողություն խնդրել ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման համար: Արդյունքում, տարածաշրջանը բախվում է նոր, առավել վտանգավոր մարտահրավերների հետ:

ՆԱՏՕ-ն, որին Թուրքիան անդամակցել է 1952 թվականին, իր աջակցությունն է հայտնել թուրքական գործողություններին: Կառույցի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Բրյուսելում լրագրողներին ասել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Թուրքիային իր սահմանները պաշտպանելու հարցում: «Թուրքիան իրեն և իր օդային տարածքը պաշտպանելու իրավունք ունի», - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերը մեջբերում է Hurriyet Daily News-ը:

Չնայած հնչող սպառնալիքներին` թուրքական կողմը լարվածությունը չսրելու ազդակներ է հաղորդում: Մասնավորապես, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների հավանականությունը, հայտարարել է, որ «Թուրքիան չի սրելու իրավիճակը»: «Ռուսները թուրք ժողովրդի համար բարեկամ են, և շատ ռուսների համար Անթալիան իրենց երկրորդ հայրենիքն է», - ասել է Դավութօղլուն` հույս հայտնելով, որ Ռուսաստանը կվերանայի հակաթուրքական միջոցները, որոնք հակասում են երկու կողմերի շահերին:

Իր հերթին, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ ռուսական պատժամիջոցների պատճառով տրվել զգացմունքներին: «Մենք մեր բարի մտադրությունները ցույց ենք տվել միջադեպի առաջին օրվանից, հայտարարել ենք Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին: Հիմա մենք հետևում ենք Ռուսաստանից հնչող հայտարություններին, մենք մտադիր ենք համբերատար գործել», - Փարիզում լրագրողներին ասել է Էրդողանը: Միաժամանակ, ինչպես նշում է RIA Novosti-ն, Պուտինն իր ափսոսանքն է հայտնել ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման կապակցությամբ` ընդգծելով, որ անձամբ շատ բան է արել այդ հարաբերությունները կառուցելու համար:

Ռուսական ինքնաթիռի կործանումից հետո Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի կողմից պատժամիջոցների ու այլ սահմանափակումների սպառնալիքներն, ինչ-որ առումով, օրինաչափ են` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1952 թվականից ի վեր սա առաջին միջադեպն է, երբ ՆԱՏՕ-ի անդամ-երկիրը ռուսական ինքնաթիռ է խոցում: Հետևաբար, Ռուսաստանի նման գերտերությունը, որը պայքարում է երկբևեռ աշխարհակարգի հաստատման համար, չի կարող սեփական ինքնաթիռի կործանմանը «մեղմ» արձագանքել, հատկապես, երբ դա Ռուսաստանի առաջին պաշտոնական կորուստն է՝ սեպտեմբերի 30-ին ավիահարվածների սկսվելուց ի վեր:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: