ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ ԱԳ նախարարները կհանդիպեն Բելգրադում

Ահաբեկչության դեմ պայքարը, միգրացիոն հոսքերն ու Ուկրաինական ճգնաժամի կարգավորումը լինելու են ԵԱՀԿ Նախարարների խորհրդի օրակարգում: Ակնկալվում է, որ անդրադարձ կկատրավի նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:

Դեկտեմբերի 3-4-ը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) նախագահող Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կկայանա կառույցի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 22-րդ համաժողովը, որին 40 երկրների շարքում կմասնակցի նաև Հայաստանը: 

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Եվրոպայում և հարևան տարածաշրջաններում ահաբեկչությունների նոր ալիքի տարածման համատեքստում ահաբեկչության դեմ պայքարը կդառնա ԱԳ նախարարների հանդիպման գլխավոր թեմաներից մեկը: Ինչպես տեղեկացնում է euronews-ը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային, նախատեսվում է, որ ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարները կանդրադառնան ահաբեկչության արմատներին և այդ չարիքի դեմ պայքարելու համար ջանքերի միավորման անհրաժեշտությանը: «ՌԴ այստեղ հույս ունի բաց և ապաքաղաքականացված երկխոսություն տեսնելու», - ընդգծել է նա:

Նախատեսվում է, որ նախարարները կքննարկեն նաև միգրացիոն ճգնաժամը՝ մասնավորապես կարվի այդ երևույթի պատճառների վերլուծություն և փախստականների ծագման երկրներին, ինչպես նաև նրանց ընդունող երկրներին օգնություն ցուցաբերելու ուղիների կքննարկում:

Օրակարգում ընդգրկված է նաև ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացի և դրանում ԵԱՀԿ դերակատարման քննարկումը: Նախատեսվում է, որ նախարարները հիմնականում ուշադրություն կդարձնեն Մինսկի համաձայնագրերի իրականացման ընթացքին և մասնավորապես՝ դրա քաղաքական բաղկացուցիչի վերլուծությանը:  Բելգրադյան հանդիպմանը կարևոր տեղ կհատկացվի նաև եվրոպական անվտանգության ապագայի մասին քննարկումներին: 

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերով ԵԱՀԿ ԱԳ նախարարների գալիք հանդիպման համար մշակվում են 10-ից ավելի եզրափակիչ փաստաթղթեր՝ այդ թվում նաև միջազգային ահաբեկչությանը դիմակայելու նպատակով համագործակցության, քրիստոնյաների և մուսուլմանների նկատմամբ անհանդուրժողականության դեմ պայքարի, ինչպես նաև «Հելսինկի +40» գործընթացի մասին հայտարարություններ:

Նախատեսվում է, որ Նախարարների խորհրդի նիստի ժամանակ անդրադարձ կարվի նաև Ղարաբաղյան հակամարտությանը՝ հաշվի առնելով այս կառույցի դերակատարումը հակամարտության կարգավորման գործընթացում: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները 2014 թվականին հանդես եկան համատեղ հայտարարությամբ` վերստին ընդգծելով, որ հիմնահարցի համապարփակ կարգավորման հիմք են հանդիսանում ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում ամրագրված տարրերը և սկզբունքները:

Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Բելգրադում կայանալիք հանդիպման ժամանակ հնարավոր է կայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, որի մասին, սակայն պաշտոնական որևէ բան դեռևս հայտարարված չէ: Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը կայացել է սեպտեմբերի վերջին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ:

 

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: