Ադրբեջանական Նարդարանում արտակարգ դրություն պահպանվում է
Ադրբեջանական Նարդարանի շրջափակումը տարածվել է հարևան Բիլգյա և Մաշթագա ավանների վրա: Այդ ավանների Նարդարանին հարակից շրջանները ևս վերցվել են ուժայինների հսկողության տակ: contact.az-ի փոխանցմամբ փողոցների մուտքերը փակել են բետոնե բլոկերով, ինքնաձիգերով զինված պարեկախմբեր են կանգնած: Տեղացիների փոխանցմամբ բոլոր անցնող մեքենաները ստուգվում են, իսկ դրանց սեփականատերերը` խուզարկվում: Նշվում է, որ անցակետերը գործում են շուրջօրյա, և փաստացի այս գոտում արտակարգ դրություն է գործում:
Ինչ վերաբերում է Նարդարանին, ապա այնտեղ իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ չնայած արտակարգ միջադեպեր չեն արձանագրվել: Փակ են ոչ միայն գլխավոր, այլ նաև երկրորդական ճանապարհները, մինչ օրս չկա գազ և էլեկտրականություն: Այս կերպ իշխանությունները մտադիր են խիստ հսկողություն պահպանել և բացառել կրոնական ընդդիմության հզորացումը, որի գլխավոր աղբյուրը Նարդարանն է:
Ավելի վաղ Ադրբեջանի ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Շահին Մամեդովը հայտարարել է, որ «հատուկ օպերատիվ միջոցառումները Նարդարանում կշարունակվեն մինչ դրված խնդիրների ամբողջական իրականացումը և անվտանգության ապահովումը»: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Նարդարանի բնակիչներից արդեն առգրավվել է 20 միավոր զենք և զինամթերք, և դա այն դեպքում, երբ բնակիչները տեղյակ են շարունակվող հատուկ գործողության մասին և ամեն կերպ «փորձում են թաքցնել իրենց ունեցած զենքը», գրում է haqqin.az-ը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի ներքին զորքերի ուժեղացված ստորաբաժանումները մուտք են գործել Նարդարան ավան, որտեղ նոյեմբերի 26-ին տեղացիների և ոստիկանության միջև զինված բախում էին տեղի ունեցել, այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները ցերեկային աղոթքի ժամանակ փորձել էին ձերբակալել արմատական հայացքներ քարոզող աստվածաբան Տալե Բագիրզադեին: Արդյունքում զոհվել էր 6 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան: Իշխանությունների պնդմամբ Նարդարանում արդեն երկար տարիներ է խախտվել է սահմանադրական կարգը. շրջանը կառավարվում է ավագների խորհրդի կողմից, որը չի ենթարկվում տեղական ինքնակառավարման մարմիններին։ Նշենք, որ Նարդարանը հայտնի է որպես իսլամիստական բնակչություն ունեցող շրջան, որն, ըստ ադրբեջանական իշխանությունների, հովանավորվում է Իրանի կողմից: Սակայն, հարկ է նշել, որ իրանական կողմը այս մեղադրանքները հերքում է:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ