ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսլամիստներից փախած հայ ընտանիքը պատմել է իր տանջանքների մասին

Panorama.am

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների վերահսկողության ներքո գտնվող Սիրիական Ռաքքա քաղաքում ապրած հայ ընտանիքը պատմել է տանջանքների մասին, հայտնում է Panorama.am-ը:

«Մենք հարկ էին վճարում իսլամիստներին, որը հայտնի է որպես jezyah: Դա անհրաժեշտ էր, մեզ փրկելու և պատժից խուսափելու համար: Եթե մենք նրանց պահանջները չկատարեինք, ապա պատժվելու էինք նրանց կանոնների համաձայն», - պատմել են ընտանիքի անդամները:

Նրանք հագնվել են այնպես, ինչպես պահանջել են գրոհայինները՝ ծածկելով մարմնի գրեթե բոլոր մասերը:

«Մի քանի ամիս անց մեզ մոտ ոչ ուտելիք էր մնացել, ոչ ջուր, հոսանքն էլ պարբերաբար անջատում էին: Այստեղ հրթիռներ էին թռչում, բոլոր պատուհաններն ու դռները կոտրված էին: Մենք թաքնվում էինք նկուղում»,-պատմել է հայկական ընտանիքը:

Մոտ մեկ ամիս առաջ ընտանիքը կարողացել է փախչել Ռաքքայից, հասնել ու հաստատվել քաղաքից ոչ շատ հեռու մի բնակավայրում, որը գտնվում է սիրիական իշխանությունների վերահսկողության ներքո:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: