ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հուսով եմ` ԻՊ-ին միջուկային հարված հասցնելու կարիք չի լինի. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ԻՊ դեմ պայքարում միջուկային մարտագլխկներով հրթիռներ կիրառելու կարիք չի լինի: Ինչպես տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը՝ Վլադիմիր Պուտինն այդ մասին ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են առաջին հրթիռային հարվածները, որ հասցվել են ԻՊ դիրքերին Միջերկրական ծովում տեղակայված «Դոնի Ռոստով» սուզանավից: «Հերթական անգամ «Կալիբր» թևավորվ հրթիռը ցույց տվեց իր արդյունավետությունը հեռավոր տարածության վրա»,-ասել է Շոյգուն:

Շոյգուն հավելել է, որ հրթիռները գործարկվել են նավի սուզված դիրքից:

«Սա նոր, արդիական և բարձր արդյունավետության, գերճշգրիտ զենք է: Այն կարող է լիցքավորվել ինչպես սովորական մարտագլխիկով, այնպես էլ հատուկ` այսինքն միջուկային մարտագլխիկով: Բնականաբար, ահաբեկիչների դեմ պայքարում դա պետք չէ, հուսով եմ, երբեք էլ պետք չի գա»,-եզրակացրել է Պուտինը:  

Շոյգուն ՌԴ նախագահին է ներկայացրել նաև Սու-24-ի խոցման վայրում հայտնաբերված պարամետիկ ինքնագրիչը: «Խնդրում եմ այն դեռ չբացել, դա անել միայն արտերկրի մասնագետների հետ համատեղ, ամեն ինչ գրանցել: Որքան հասկանում եմ, պարամետրիկ ինքնագրիչը մեզ հնարավորություն է տալիս հստակ հասկանալ Սու-24-ի շարժման հետագիծը թռիչքի պահից մինչև անկումը` արագությունը, բարձրությունը, բոլոր շրջադարձերը: Այսինքն, կարող ենք հասկանալ՝ իրոք, որտեղ էր այն գտնվում խոցման պահին և որտեղ է նրան հասցվել դավադիր հարվածը թուրքական ՌՕՈւ կողմից»,-ասել է Պուտինը: Միաժամանկ ՌԴ նախագահը հավելել է, սակայն, որ բացահայտված տվյալները Թուրքիայի գործողությունների նկատմամբ վերաբերմունքը չեն փոխի:

«Իհարկե, մենք ցանկանում ենք ամեն ինչ իմանալ (ինքնագրիչ սարքի բոլոր տվյաները), բայց ինչ էլ իմանանք, հարևան Թուրքիայի իշխանությունների հանդեպ մեր վերաբերմունքը չի փոխվի: Եվս մեկ անգամ կրկնեմ, մենք Թուրքիային վերաբերվում էինք ոչ միայն որպես բարեկամ երկրի, այլև որպես ահաբեկչության դեմ պայքարում դաշնակցի, և ոչ ոք չէր սպասում թիկունքից այդ դավաճանական հարվածը»,- ասել է Պուտինը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    23 C°
     
    29°  16° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: