ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԻՊ-ն սիրիական անձնագրեր տպելու սարքավորումներ ունի. զեկույց

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հավանաբար, ունի սարքավորումներ Սիրիայի քաղաքացիների վավերական անձնագրերի արտադրության համար, ինչը թույլ է տալիս նրանց մուտք գործել տարբեր երկրներ, ասվում է ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության զեկույցում:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, զեկույցում նշվում է, որ ԻՊ-ը, հնարավոր է, ունի տեխնոլոգիաների հասանելիությունը` սիրիական Դեյր-էզ-Զոր քաղաքի գրավումից հետո, որտեղ տեղակայված է անձնագրային բաժինը` անհրաժեշտ սարքավորումներով և մեծ քանակությամբ մաքուր բլանկերով: Եվս մեկ անձնագրային վարչություն գտնվել է Ռաքքա քաղաքում, որի գրավումից հետո այն գրեթե դարձել է գրոհայինների մայրաքաղաքը:

ABC հեռուստաալիքը նշել է, որ կեղծ սիրիական անձնագրերը բազմիցս հայտնաբերվել են Եվրոպայում: Մասնավորապես` այն օգտագործել են 2 ահաբեկիչներ, ովքեր մասնակցել են նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչություններին: Զեկույցի հեղինակները, հղում անելով տեղի աղբյուրներին, հայտնում են, որ Սիրիայում արդեն շատ են կեղծ անձնագրերը, որոնք կարելի է ձեռք բերել 200-400 դոլարով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    14 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: