ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երիտասարդներն առաջարկել են Իրան-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման իրենց տարբերակները – Մաս 2

«Երիտասարդության ձայնը 4» ծրագրի հերթական հանդիպման ժամանակ մասնակից երիտասարդ մասնագետները, քաղաքագետները, տնտեսագետները, լրագրողներն ու ուսանողները ներկայացրին Իրան-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման իրենց առաջարկները:

Համագործակցության հնարավոր ոլորտների շարքում մասնակիցները առանձնացրին տնտեսական, գիտական, մշակութային, ռազմական, կրթական և մի շարք այլ ոլորտներ:

Ստորև ներկայացնում ենք մասնակիցների առաջարկներից մի քանիսը:

Օրինակ՝ Անի Ղուկասյանն առաջարկում է մշակել Իրան-Հայաստան համատեղ ռազմավարություն՝ ուղղված տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարմանը, ինչպես, օրինակ, ահաբեկչություն, թմրամիջոցների դեմ պայքար և այլն:

Անդրադառնալով փոխադարձ ճանաչելիության խնդրին՝ մասնակից Աստղիկ Մելիք-Քարամյանը հետաքրքիր համեմատական է անցկացնում՝ փաստելով. «Երկու ժողովուրդների միջև փոխճանաչելիության մակարդակի բարձրացումը կարող է նպաստել առկա բացասական կարծրատիպերի վերացմանը: Եթե խնդիրը դիտարկենք օրինակ զբոսաշրջության ոլորտում, ապա Իրանում հանգստանալը հայերի համար չի կարող ավելի խնդրահարույց լինել, քան, օրինակ, Թուրքիայում: Պատճառը ուղղակի իրազեկվածության ցածր մակարդակն է»:

Մագդա Արսենյանն առաջարկում է մշակել Իրան-Հայաստան համատեղ քաղաքակրթական ռազմավարություն, որի նպատակը կլինի երկու ժողովուրդների միջև կրոնական, մշակութային երկխոսության զարգացումը:

Էրիկ Իսրայելյանն առաջակում է զարգացնել Իրան-Հայաստան համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում՝ միևնույն ժամանակ չսահմանափակվելով միայն մայրաքաղաք Երևանով. «Անհրաժեշտ է զարգացնել էկոտուրիզմը, խթանել զբոսաշրջության զարգացմանն Արցախում, Սյունիքում, Դիլիջանում և այլն»:

Մասնակից Վահե Ղուկասյանը Իրան-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման կարևոր գործոն է համարում ցանկացած ոլորտում միմյանց համար թափանցիկ լինելու նախապայմանը. «Իրանցի գործարարի համար ՀՀ քաղաքացու ժպիտը նույնքան կարևոր կարող է լինել, որքան, օրինակ, որևէ հարկային արտոնություն»:

Հիշեցնենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ ֆինանսավորվող և «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ-ի կողմից իրականացվող «Երիտասարդության ձայնը 4» ծրագրի առաջնային նպատակներից է բարձրացնել երիտասարդ մասնագետների ներգրավվածությունը քաղաքականության մեջ, հնարավորություն ընձեռել երիտասարդ մասնագետներին նոր մոտեցմամբ հանդես գալու արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ և նպաստել նոր գաղափարների գեներացիային:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: