ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ նվիրել Ամանորին՝ կապիկին հաճոյանալու համար

Ամանորին հաշվված օրեր են մնացել:  Եկել է ժամանակը՝ մտածելու, թե ինչ նվիրել սիրելիներին Ամանորի գիշերը:

2016թ. խորհրդանշում է Կապիկը: Կապիկը բավական թիթիզ է և շատ մեծ ուշադրություն է դարձնում արտաքին ձևավորումներին: Շատ ակտուալ ու կապիկի աչքին հաճո նվեր է դաջվածքը:  Արևելյան օրացույցի համաձայն եկող տարվա խորհրդանիշ գույներն են կարմիրն ու դրա տարբեր երանգները: Ուստի շատ ավելի լավ կլինի, որ դաջվածքի մեջ գերակշռեն հենց այս երանգները:

Հայտնի է նաև կապիկների կամակոր բնավորությունն, ուստի նվեր ընտրելու հարցում ցանկացած աննշան սխալ կարող է վատ անդրադառնալ նվիրողի ու նվերը կրողի վրա ամբողջ տարվա ընթացքում:  Հենց սա է պատճառը, որ այս տարվա համար նախընտրելի են գործնական նվերները՝ իրեր, որոնք օգտակար են:

Կարելի է նվիրել խոհանոցային տեխնիկա, ափսեներ, որոնք կլինեն փայլուն ու կարմիր գունային տարրերով, կարելի է նվիրել մահճակալի լավ ծածկոց, որը պետք է ունենա շլացուցիչ տեսք ու նաև լինի որակյալ (պետք չէ մոռանալ, որ կապիկները բծախնդիր են):

Այսինքն կարելի է նվիրել այն ամենն, ինչ օգտակար է, ու ունի բարձր որակական հատկանիշներ: Շատ կարևոր է իմանալ, թե ինչ չի կարելի նվիրել այս Ամանորին:

Մեկընդմիշտ պետք է հիշել, որ այս տարի պետք չէ նվիրել այն ամենն, ինչ ունի կապույտ գույն: Կապույտը խորհրդանշում է ջրի գույնը: Մինչդեռ եկող տարին կարմիր կապիկի տարի է: Կարմիրը կրակի խորհրդանիշն է: Կրակի ու ջրի կոնֆլիկտը կարող է կոնֆլիկտ առաջացնել նաև կապույտ գույն ունեցող նվերի հաասցեատրիոջ տանը: Կապիկները չեն սիրում սուր անկյուններով իրեր: Նրանք բարի են ու խաղաղասեր, ուստի չեն հանդուրժում այն ամենն, ինչով կարելի է վնասել:

Եթե որոշել եք կենդանիների տեսքով նվերներ գնել, ապա ուշադրություն դարձրեք հատկապես այն կենդանիներին, որոնց հետ կապիկները հաշտ են: Իսկ հենց կապիկի տեսքով նվերներն ամենացանկալին են:

Ի վերջո կարելի է անվերջ շարունակել «թույլատրելի» նվերների ցանկը՝ հագուրդ տալով մարդկային  երևակայությունը: Սակայն պետք է հիշել, որ ցանկացած նվեր հարգի է, եթե այն արվում է անկեղծ սրտով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: