Ամանորը երեխաների աչքերով
Նոր Տարի… Հեքիաթային, ուրախ, ժպիտներով լի տոն, որն իր պայծառ տրամադրությամբ է վարակում բոլորին՝ մեծ, թե փոքր: Այս տոնը, սակայն, իր առանձնահատուկ դերն ունի փոքրիկների համար. չէ՞ որ նրանց այդ օրը այցելում է հեռավոր Լապլանդիայից ժամանած Ձմեռ Պապը և բերում է տարբեր նվերներ: Սրտի թրթիռ, անհամբեր հայացքներ, պայծառ աչուկներ ու լայն ժպիտներ. ահա թե ինչպես են դիմավորում մանուկները Նոր Տարին:
Հենց փոքրիկների շուրթերից լսելու համար, թե ինչու են նրանք սիրում Ամանորը, և այն ինչ է նշանակում իրենց համար, «Արմեդիա» ՏՎԳ-ն փոքրիկ էքսկուրս կատարեց մանուկների ջինջ ու արևոտ աշխարհում: Ձմեռ Պապ, նվերներ, շա՜տ ուրախություն, տոնածառ ու ձյուն: Սրանք այն բառերն են, որ հնչում են գրեթե բոլոր երեխաների շուրթերից, երբ լսում են Նոր Տարվա մասին, սակայն յուրաքանչյուրն անհատապես ունի իր ուրույն պատկերացումներն Ամանորի հետ կապված:
«Նոր Տարին ինձ համար ուրախություն է, ժպիտներ ու կյանք», - ասաց 9-ամյա Վարդուհին, իսկ փոքրիկ, դեռ 5 տարին չբոլորած Լևոնի համար Նոր Տարվա շունչը գալիս է ձյան փաթիլների հետ: «Երբ առաջին ձյունն է գալիս, ես սկսում եմ հաշվել, թե Նոր Տարվան քանի օր մնաց: Սիրում եմ Նոր Տարին, որովեհտև շատ ուրախություն կա, հանդեսներ, երգեր, պարեր: Սիրում եմ, որ մամայի, պապայի ու քուրիկի հետ տոնածառն ենք զարդարում», - ոգևորված պատասխանեց Լևոնը: Նրան շարունակելով՝ փոքրիկ Դավիթն ասաց, որ սիրում է, երբ Նոր Տարուն ձյուն է գալիս, և ինքը բակի երեխաների հետ ձնագնդի է խաղում և ձնեմարդ պատրաստում: «Ես միշտ անհամբեր սպասում եմ Նոր Տարվան, որ Ձմեռ Պապը գա և ինձ նվերներ տա, բայց միշտ չէ, որ կարողանում եմ նրան տեսնել, որովհետև նա նվերները դնում է ու շուտ գնում», - ասաց Դավիթը:
Էվիտայի մոտ Ամանորի ամենատպավորիչ պահերից է ամբողջ ընտանիքով գիշերը ժամը 00:00-ին սպասելը: «Երբ զանգերը խփում են 12-ը, մենք բոլորս գոռում ենք «ուռա՜» ու սկսում ենք շնորհավորել իրար, բոլորս երազանք ենք պահում, ու այդ երազանքները կատարվում են: Սիրում եմ նաև, որ այդ օրը ինձ թողնում են ուշ քնել, ու ես լիքը խաղում եմ իմ նոր խաղալիքներով»: 8-ամյա Էվիտայի ու նրա հասակակից Կարինայի համար Ամանորը նաև ասոցացվում է ընտանիքով գունավոր, գեղեցիկ ու տոնական ուտեստներ ու թխվածքաբլիթներ պատրաստելու հետ, երբ իրենք էլ մասնակցություն են ունենում այդ ամենին և օգնում են մայրիկներին: «Նոր Տարուն շատ երջանկություն և ուրախություն կա: Շատ եմ սիրում, որ հյուր ենք գնում ու բոլորի տանը Նոր Տարի է ու ուրախ», - ասաց 11-ամյա Սուսաննան:
Առաջին հայացքից պարզ ու հասարակ թվացող այս ցանկություններն ու պատկերացումներն Ամանորի մասին բացահայտում են մանուկների ներաշխարհը՝ ջինջ, անհոգ ու ջերմ: Փոքրիկների հետ խոսելիս ակամայից ցանկություն է առաջանում գեթ մի պահ տեղափոխվել նրանց փոքրիկ ու տաքուկ աշխարհ, նորից զգալ, թե որքան լավ էր, երբ Ամանորի միակ ցանկությունդ սահմանափակվում էր Ձմեռ Պապիից նվերներ ու շատ կոնֆետներ խնդրելով:
Թող այս աշխարհի բոլոր մանուկները լինեն երջանիկ, անհոգ ու ընտանեկան ջերմությամբ պարուրված, իսկ 2016թ-ը դառնա նրանց համար հեքիաթային ու անակնկալներով լի:
այլ նյութեր այս թեմայով
- Հայաստանի կառավարությունը պատրաստ է հաջորդ տարի երկու անգամ մեծացնել ամանորյա ծախսերը․ վարչապետ Փաշինյանը նշեց, որ ոչ մի հաշվաչկ չի արվել, սակայն հաջորդ տարի ՀՀ կառավարությունը կծախսի ոչ թե 271 միլիոն դրամ, ինչպես...
- Ե՞րբ է նշվում հին տոմարով նոր տարին Հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին:
- Ինչպե՞ս պատրաստել գլինտվեյն՝ ամանորյա տաք և անուշաբույր գինի Որոշ բաղադրատոմսերում եփելու ընթացքում համեմունքներից ավելացնում են նաև ընկուզեղեն, չամիչ և դափնու տերև:
- Տարօրինակ ամանորյա ավանդույթներ աշխարհի տարբեր ծայրերից Իսպանիայում ամանորյա ավանդույթը կապված է խաղողի հետ: Պետք է հասցնել ուտել 12 հատիկ խաղող՝ զանգերի ամեն ղողանջի...
- Տարբեր ժողովուրդների ամանորյա մենյուն Լեհաստանում ևս ձուկը տոնական սեղանի անպակաս մասն է, քանի որ լեհերն այն համարում են հարստության և ընտանեկան բարեկեցության...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ