ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աստղագուշակ. Ի՞նչ սպասել այս տարի

2016 թվականը պետք է ապրել վառ̦ գունավոր և աշխույժ̦ այլապես աստղերը չեն նկատի ձեր ներկայությունը Երկրի վրա և չեն շռայլի ձեզ իրենց բարիքներով: Ներկայացնենք 2016 թվականի արևելյան աստղագուշակը:

Խոյ

Հրե կապիկը խոյերին հիանալի հնարավորություն է տալիս փոխվել դեպի լավը: Խոյերը սիրում են ամեն ինչում առաջ անցնել̦ սակայն 2016 թվականին նման պահվածքը սպառնում է լուրջ հուզական ընկճվածության պատճառ դառնալ: Գարնանը խոյերն իրենց գործողություններում ինքնավստահության պակաս կզգան̦ բայց ամռանը նրանց էներգետիկան շատ բարձր մակարդակի կհասնի̦ ինչը հնարավորություն կտա կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ: Տարին բարեհաջող է լինելու կարիերայում հաջողություններ գրանցելու համար̦ իսկ այս տարի կնքված ամուսնությունները խոստանում են երջանիկ լինել: 

Ցուլ

Ցուլերն այս տարի շատ հոգսեր կունենան̦ բայց դրանք դրական արդյունքի կբերեն: Եթե ցուլերը քրտնաջան աշխատեն̦ ապա նրանց մեծ պարգև է սպասվում: Միայն թե պետք չէ հրաժարվել շրջապատի աջակցությունից̦ քանի որ միայնակ դուք հաջողության չեք հասնի: Ցուլերին այս տարի թույլատրվում է ամեն ինչ` փոխել աշխատանքը̦ բնակարանը̦ ամուսնանալ կամ ամուսնալուծվել̦ երեխաներ ունենալ: Գրեթե բոլոր նախաձեռնությունները դրական արդյունք են ունենալու:

Երկվորյակ

Երկվորյակների մշտական տատանումները հրե կապիկը կասկածի տակ է առնելու` հետևելով̦ թե ինչպես են անվստահ երկվորյակները հաղթահարելու կայունությունը: Սա այն տարին է̦ երբ պետք է որոշումներ կայացնել: Հիանալի ժամանակ է ստեղծագործական աշխատանքի համար: Շատ օրեր կլինեն̦ երբ երկվորյակները կարող են ընկնել ընկճախտի մեջ̦ այդ պատճառով էլ պետք է շատ ուշադիր լինել:

Խեցգետին

Կարմիր կապիկը կստիպի խեցգետիններին փոխել միշտ հետ նայելու իրենց սովորությունը: Համառ խեցգետիններին բոլոր բնագավառներում հաջողություն է սպասվում: Ընդ որում̦ առաջին հորիզոնականում լինելու է ոչ թե նյութական բարօրությունը̦ այլ առողջությունը̦ որին պետք է մեծ ուշադրություն հատկացնել: Տարին այնքան էլ բարենպաստ չէ կարիերայի առաջխաղացման համար̦ իսկ ահա նոր բնակարան գնելը կարող է շատ հաջող ստացվել:

Առյուծ

Հրե կապիկը ստիպելու է բոլոր առյուծներին հրաժարվել իրենց դիմակներից̦ դառնալ ավելի անկեղծ և բարի իրենց շրջապատող մարդկանց նկատմամբ: Տարին բոլոր իմաստներով բարեհաջող է առյուծների համար̦ իսկ ոմանց համար այն ուղղակի հիասքանչ տարի է դառնալու: Տարվա առաջին կեսը հանգիստ է անցնելու̦ իսկ ահա երկրորդ կեսը կարող է շատ բուռն լինել: Սա այն ժամանակն է̦ երբ կարելի է վստահ փոխել աշխատանքը և հեռանկարային ծրագրեր կառուցել:

Կույս

Երկու տարի շարունակ կույսերի կյանքում կտրուկ փոփոխություններ էին տեղի ունենում̦ և կարմիր կապիկի տարին պետք է վերջակետ դնի այս գործընթացում: Կապիկի կստիպի կույսերին քննդատաբար նայել իրենց̦ վերագնահատել արժեքները̦ նորովի նայել ընկերներին և գործընկերներին: Կապիկը լավ հնարավորություն է տալիս կույսերին վերանայել իրենց հայացքը շրջապատող աշխարհին: Նրանց̦ ովքեր կհաջողեն այս հարցում̦ սպասվում է պարգև նոր պաշտոնի կամ ընտանիքի համալրման տեսքով:

Կշեռք

Այս նշանի ներկայացուցիչներին հանգիստ և ներդաշնակ տարի է սպասվում: Շատ կշեռքներ կհաղթահարեն իրենց ներքին վախերը և կսկսեն աշխարհին նորովի նայել: Հիանալի տարի է ճանապարհորդությունների̦ անշարժ գույքի ձեռքբերման և երկարաժամկետ ծրագրերում ներդրումների համար:

Կարիճ

Կարիճները ողջ տարին անցկացնելու են ներքին ներդաշնակության փնտրտուքների մեջ: Նրանք ձգտելու են վերանայել իրենց արժեքներն ու առաջնահերթությունները: Պետք է փորձել օգուտ քաղել սրանից և նոր մակարդակի բարձրացնել սեփական անձի զարգացումը: Եթե փորձեք ձեր աշխատանքի մի մասը գցել ուրիշների վրա̦ ապա կարմիր կապիկը ձեզ իսկական ձախողում է խոստանում:

Աղեղնավոր

Այծի տարին ստիպեց աղեղնավորներին մի լավ լարվել̦ և կապիկի տարին մտադիր չէ փոխել նրանց կյանքի ընթացքը: Բայց համառ աղեղնավորներին կարմիր կապիկը լավ պարգևատրում է խոստանում: Տարին հաջող է խոշոր նպատակների իրագործման համար: Կապիկի խորամանկություններից խուսափելու համար աղեղնավորներին խորհուրդ է տրվում շրջահայաց լինել և ամեն քայլ ձեռնարկելուց առաջ մի լավ մտածել:

Այծեղջյուր

Փոփոխական կապիկը խիստ կազմակերպված այծեղջյուրներին այնքան էլ չի սիրում: Այդ պատճառով էլ 2016 թվականն այծեղջյուրներին բարդ խնդիրների առաջ է կանգնեցնելու̦ որոնց ճիշտ լուծումը գտնելու համար խելացի այծեղջյուրները պետք է շատ ջանք թափեն: Բայց պետք չէ տխրել̦ քանի որ այս փորձը նրանց ավելի խելացի և ուժեղ կդարձնի: Չնայած դժվարություններին` 2016-ը խոստանում է երջանիկ տարի լինել այծեղջյուրների համար: Կապիկը խոստանում է բազմազանություն մտցնել նրանց ծրագրված կյանքում:

Ջրհոս

Բոլոր ջրհոսների համար ստեղծագործական աշխատանքի և ներշնչման հիանալի ժամանակ է: Երբեմն նրանց բուռն երևակայությունը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ: Այնուամենայնիվ̦ սա ամենաանհավանական գաղափարների և երազանքների իրագործման տարի է լինելու: Ջրհոսներին խորհուրդ չի տրվում այս տարի ընտանիք կազմել: Այս տարի մեծ է բազմաթիվ անլուրջ հարաբերություններ սկսելու հավանականությունը:

Ձկներ

Անցնող տարին ձկների համար լի էր սթրեսներով̦ իսկ 2016 թվականը նրանց հանգստություն է բերելու: Ձկներն իրենց կյանքում փոփոխություններ անելու անհագ ցանկություն են ունենալու̦ պետք է վստահ իրացնել այս ցանկությունը: Սա փոփոխություններ անելու համար լավագույն տարին է: Ձկների անվճռականությունը կարմիր կապիկը ճիշտ ուղղությամբ կուղորդի: Ընտանիք կազմելու մտադրություն չունեցող ձկներին այս տարի շատ լուրջ սիրային հարաբերություններ են սպասվում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: