ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհի ամենատարօրինակ Ամանորյա սովորույթները

Նոր տարին ամենից շքեղ նշվող տոներից մեկն է: Այն նշելու սովորույթը գոյություն է  ունեցել դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում: Տոնի խորհուրդը նորն է՝ ամեն ինչ սկզբից, նոր հույսերով, նոր սպասումներով ու նպատակներով: Նոր տարին համընդհանուր նշվող տոն է, սակայն այն յուրովի է նշվում տարբեր երկրներում, ինչի պատճառով էլ տոնի  հետ կապված ամեն ազգ ունի իր «տարօրինակությունները»:

Դանիա 

Դանիայում մարդիկ պահում են չօգտագործված ամբողջ սպասքը մինչև դեկտեմբերի 31-ը և այդ օրն իրենց բոլոր ընկերների և ընտանիքի անդամների հետ միասին դրանով հարվածում են դռներին:  

Բելառուս

Բելառուսում Ամանորի նախօրեին չամուսնացած աղջիկներն իրենց առջև եգիպտացորենով կույտ են պատրաստում գետնին, ապա մի աքաղաղ բաց թողնում: Առաջինն, ում եգիպտացորենի կույտին կմոտենա աքաղաղըմ նա էլ կլինի հաջորդը ամուսնացողը:

Բրազիլիա

Բրազիլիայում ընդունված է Նոր տարվան կրել սպիտակ շորեր, ինչը խորհրդանշում է խաղաղություն և թարմություն: Սակայն ամենից հետաքրքիրն աֆրո-բրազիլական կրոնից առաջացած սովորույթն է, որը կոչվում է Candomblé:

Երբ ժամացույցն ազդարարում է կեսգիշերը, մարդիկ գնում են ծով և ցատկում յոթ ալիքների վրայով: Եվ այս ամենը նրա համար, որ Iemanjá-ն՝  ծովի աստվածուհին, ստեղծի կյանքի ուղիներ մարդկանց համար:

Հարավային Աֆրիկա

Հարավային Աֆրիկայի քաղաքներում ամանորյա նախօրեին միանգամայն վտանգավոր է դրսում գտնվելը, քանի որ փողոցով զբոսնող մարդկանց «սպառնում» են ընկնող հեռուստացույցներ, մահճակալներ կամ հեռախոսներ: Այստեղ գոյություն ունի դարավոր ավանդույթ, ըստ որի մարդիկ ձերբազատվում են անցանկալի կենցաղային իրերից՝  դրանք պարզապես պատուհանից դուրս շպրտելով:

Թայլանդ

Թայլանդական Նոր տարին նշվում է ապրիլի 13–ից 15-ն ընկած ժամանակահատվածում  և կոչվում է Songkran: Տոնը նշելու նպատակով մարդիկ ջուր, ինչպես նաև տալկ են լցնում միմյանց և փողոցով պատահական անցնող մարդկանց վրա: Մարդկանց վրա ջուր լցնելը  հարգանքի նշան է, իսկ տալկն ընկալվում է որպես ամանորյա օրհնություն:

Ռումինիա

Ռումինացիները կազմակերպում են 2000 տարի վաղեմություն ունեցող խաղեր, որոնց ժամանակ երիտասարդներն՝ արջի հանդերձանքներ հագած, շուրջպար են բռնում չար ոգիներին վախեցնելու նպատակով:

Իռլանդիա

 Իռլանդիայում չամուսնացած աղջիկներն անհամբեր սպասում են Ամանորի գիշերվան, քանի որ այն կարող է իր հետ բերել նրանց կյանքի սիրուն:  Նրանք մզամուրճի տերևներ են դնում բարձի տակ՝  հուսալով, որ «կբռնեն» իրենց ապագա ամուսնուն: Իռլանդիայում հավատում են նաև, որ այս սովորույթն օգնում է աղջիկներին ձերբազատվել տխուր ճակատագրից:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: