Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթաց․ տարվա ամփոփում
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի տեսանկյունից 2015թ.-ը կարելի է անարդյունավետ համարել, իսկ իրավիճակը սահմաններին՝ մտահոգիչ։
Դեռևս հունվարից արձանագրված սրացումները սահմաններին ամբողջ տարվա ընթացքում շարունակվեցին, իսկ տարվա կեսից ականատես եղանք Ադրբեջանի կողմից ծանր զինատեսակների, այդ թվում տանկի կիրառման։ Միայն հունվար ամսվա ընթացքում հակամարտության երեք կողմերում արձանագրվեց 12 զոհ և 18 վիրավոր, ինչն աննախադեպ էր նախորդ տարիների համեմատ։ Փոխադարձ մեղադրանքներն ու Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը չէին մեղմվում: Բացի այդ՝ այս տարի հերթական անգամ ակնհայտորեն երևաց սահմանային միջադեպերը հրահրող կողմը, երբ Ադրբեջանում հունիսին անցկացվող Եվրոպական խաղերի ժամանակ սահմաններին հանգստություն արձանագրվեց, իսկ միջազգային հանրության աչքերում կայուն և խաղաղ երկիր երևալու անհրաժեշտության վերացումից, խաղերի ավարտից հետո կրակոցները շարունակվեցին նոր թափով։ Հոկտեմբերի 26-28-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական տարածաշրջանային այցի և սահմանի մոնիթորինգի իրականացման ժամանակ նրանց ներկայությամբ հնչեցին կրակոցներ, սակայն նույնիսկ այդ դեպքում միջնորդները հավատարիմ մնացին «մենք դատավորներ չենք» սկզբունքին և հասցեագրված մեղադրանքներ չհնչեցրին:
Ինչպես իր ասուլիսում արձանագրեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, այսուհետ «տեղին չէ խոսել հրադադարի ռեժիմի խախտումների մասին, սա պատերազմ է»։
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությանը, տարվա սկզբից նրանք փորձեր էին ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջան նախագահների հանդիպում կազմակերպել, սակայն դա հաջողվեց միայն տարեվերջին՝ դեկտեմբերի 19-ին։ Հանդիպումը, ըստ էության, որևէ արդյունք չարձանագրեց, և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ԱԳՆ-ում իր ելույթի ժամանակ արձանագրեց, որ «անցնող տարում բանակցություններն առաջընթաց չեն արձանագրել, սակայն բանակցային գործընթացը շարունակվում է, և անհրաժեշտ է այս ուղղությամբ բազմապատկել ջանքերը եկող տարում»:
Բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համանախագահների կողմից տարվա ընթացքում փորձ արվեց կրկին շրջանառության մեջ դնել «կառուցվածքային բանակցությունների» գաղափարը, որը արձագանք չստացավ և իր արտացոլումը չգտավ բանակցային գործընթացում։ Այդ մասին հատկապես ակտիվորեն բարձրաձայնվեց հոկտեմբերի վերջում տարածաշրջան կատարած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի ժամանակ։ Դեռևս նախորդ տարի Շվեյցարիայի կողմից արված այս առաջարկը, որն ուղղված է ավելի ցածր մակարդակով տեխնիկական հարցերի շուրջ համաձայնության հասնելու հիման վրա բանակցային գործընթացն առաջ մղելուն, չկարողացավ տեղից շարժել փակուղում հայտնված բանակցային գործընթացը։
Իրենց հայտարարություններում ամբողջ տարվա ընթացքում համանախագահները կոչ են արել կողմերին զերծ մնալ սահմանային լարվածությունը թեժացնելուց և համաձայնության գալ վստահության կառուցման միջոցառումների շուրջ։ Տարվա սկզբին հատկապես շատ էր շեշտադրվում պատերազմի հետևանքով անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարևորությունը` որպես վստահության միջոց։ Դա հաջողվեց կյանքի կոչել ԿԽՄԿ միջնորդությամբ, սակայն վստահությունը կողմերի միջև չաճեց։ Միջադեպերի քանակի և քաղաքացիական անձանց թվում տուժածների թվի աճին զուգահեռ ավելի մեծ ուշադրություն սկսեցին դարձնել հետաքննության մեխանիզմների հաստատմանը։
Ողջ տարվա ընթացքում բովանդակային բանակցություններ վարելու և առանձին հարցերի շուրջ կողմերին ընդհանուր հայտարարի բերելու միջնորդների բոլոր փորձերը բախվում էին Ադրբեջանի՝ խաղաղ կարգավորման հասնելու քաղաքական կամքի բացակայությանը։ Ադրբեջանական կողմի այս պահվածքը հանգեցրեց նրան, որ միշտ, հաճախ նույնիսկ արհեստականորեն բալանսավորումը պահելու ձգտող համանախագահների հայտարարությունների մեջ տարանջատման միտումներ նկատվեցին. միջնորդները բարձրաձայնեցին, որ Հայաստանն իր համաձայնությունն է տվել հետաքննության մեխանիզմներին, իսկ Ադրբեջանը՝ ոչ:
Զուգահեռաբար համանախագահները ողջ տարվա ընթացքում շեշտադրում էին հասարակությունների միջև շփումների կարևորությունը։ Դա առաջին հերթին կոչ էր ուղղված Ադրբեջանին, որն ամեն կերպ խոչընդոտում է հայերի հետ ադրբեջանական գործիչների շփումները։ Հայերի հետ շփումների և համագործակցության պատճառով պետական դավաճանության մեջ մեղադրվող հասարակական գործիչ Լեյլա Յունուսն օգոստոսին դատապարտվեց 8.5 տարվա ազատազրկման, և միայն առողջական շատ ծանր վիճակի պատճառով ազատազրկման որոշումը փոխարինվեց հինգ տարվա պայմանական ազատազրկմամբ:
Բանակցային գործընթացի և համանախագահների հայտարարությունների մեջ այս տարվա վերջում ևս մեկ նոր տարր է արձանագրվել՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ֆորմատի արդյունավետության և կողմերի համար ընդունելի լինելու հիմնավորումը: Դա պայմանավորված էր մասնավորապես խնդիրը հարակից դաշտեր տեղափոխելու Ադրբեջանի քաղաքականությամբ, ինչը խաղաղ կարգավորման գործընթացը խաթարելուն ուղղված հերթական ապակառուցողական քայլն է: Մասնավորապես 2015թ․ աշնանը հրապարակվեցին և ԵԽԽՎ համապատասխանաբար քաղաքական և սոցիալական հանձնաժողովներում հաստատվեցին Արցախին վերաբերող երկու հակահայկական զեկույցներ՝ Ռ․ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և Մ․Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում բնակիչները միտումնավոր ջրազրկվել են», որոնք բանաձևերի նախագծի տեսքով քննարկման են դրվելու հունվարին կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանին։
Այս բանաձևերը, բացահայտ կողմնակալ լինելով և ներկայացնելով բացառապես ադրբեջանական մոտեցումները, շեղում են թե՛ կողմերի, թե՛ միջնորդների ուշադրությունը բանակցային գործընթացից, արդյունքում շարունակում են սահմաններին զինվորներ և խաղաղ բնակիչներ զոհվել։ Համանախագահները նույնպես ստիպված եղան արձագանքել այս բանաձևերին և հայտարարել, որ նման քայլերը վնաս են հասցնում բանակցային գործընթացին և չեն կարող որևէ դրական ազդեցություն ունենալ կարգավորման գործընթացի վրա։ «Ձևաչափը փոխելու փորձերը կամ զուգահեռ մեխանիզմների ստեղծումը կարող են խախտել բանակցային գործընթացը և խոչընդոտել կարգավորման առաջընթացը»,- նշել են համանախագահները:
Ադրբեջանական անպատժելիությանը գումարվեցին նաև Թուրքիա-Ռուսաստան սրացման ֆոնին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները, որ «Թուրքիան ամեն հնարավոր բան կանի Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման համար», որոնք մամուլում սկսեցին մեկնաբանվել որպես ղարաբաղյան պատերազմի վերսկսման հրահրման ազդակներ:
Ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը հաջորդ տարվա համար լավատեսություն չեն ներշնչում։ Կողմերի յուրաքանչյուր հանդիպման նախաշեմին սահմանային նոր միջադեպեր հրահրելով՝ Ադրբեջանն ամեն հնարավոր կերպով հետաձգում է բովանդակային հարցերի քննարկումը՝ օրակարգային դարձնելով միջադեպերի և դրանց կանխման հարցը։ Զուգահեռաբար, պաշտոնական Բաքվից հնչում են «օկուպացված հողերը հետ վերադարձնելու», հայերին ոչնչացնելու, պատերազմ սկսելու մասին սպառնալիքները։
Այս պայմաններում կողմերի միջև վստահությունը վերականգնելու և կողմերին բովանդակային քննարկման վերադարձնելու համար թերևս ամենատրամաբանականը կլիներ ուժի չկիրառման նոր եռակողմ համաձայնագրի ստորագրումը, որը կփոխարիներ արդեն վաղուց չգործող հրադադարի համաձայնագրին։ Դրա հետ մեկտեղ՝ միջազգային հանրությունը, այդ թվում միջնորդներն ու ադրբեջանամետ զեկույցներ ու բանաձևեր հեղինակողները պետք է գիտակցեն, որ իրենց նման քայլերով աջակցում են Ադրբեջանի ռազմատենչ ու ապակառուցողական քաղաքականությանն ու նրա հետ կիսում սահմանին զոհված յուրաքանչյուր զինվորի և քաղաքացու արյան պատասխանատվությունը։
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
այլ նյութեր այս թեմայով
- Հայաստանի կառավարությունը պատրաստ է հաջորդ տարի երկու անգամ մեծացնել ամանորյա ծախսերը․ վարչապետ Փաշինյանը նշեց, որ ոչ մի հաշվաչկ չի արվել, սակայն հաջորդ տարի ՀՀ կառավարությունը կծախսի ոչ թե 271 միլիոն դրամ, ինչպես...
- Ե՞րբ է նշվում հին տոմարով նոր տարին Հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին:
- Ինչպե՞ս պատրաստել գլինտվեյն՝ ամանորյա տաք և անուշաբույր գինի Որոշ բաղադրատոմսերում եփելու ընթացքում համեմունքներից ավելացնում են նաև ընկուզեղեն, չամիչ և դափնու տերև:
- Տարօրինակ ամանորյա ավանդույթներ աշխարհի տարբեր ծայրերից Իսպանիայում ամանորյա ավանդույթը կապված է խաղողի հետ: Պետք է հասցնել ուտել 12 հատիկ խաղող՝ զանգերի ամեն ղողանջի...
- Տարբեր ժողովուրդների ամանորյա մենյուն Լեհաստանում ևս ձուկը տոնական սեղանի անպակաս մասն է, քանի որ լեհերն այն համարում են հարստության և ընտանեկան բարեկեցության...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ