ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երկու աստերոիդ «կշնորհավորեն» Երկրի Ամանորը

Ամանորին Երկիր մոլորակին կմոտենան երկու աստերոիդ՝ 2015 YT1 և 2015 YP1: Լուրը հաղորդում է Utro.ru-ն :

Երկուսն էլ չափերով համարվում են փոքր տիեզերական քարեր, և, բարեբախտաբար, Երկիր մոլորակի համար վտանգ չեն  ներկայացնում: Նրանցից մեծի տրամագիծը չի գերազանցում 45 մետրը:

Գիտնականները փաստում են, որ Երկիր մոլորակի կողքով գրեթե ամեն օր անցնում են նմանատիպ քարեր: Նախկինում նրանց վրա ուշադրություն անգամ չէին դարձնում, սակայն 2013թ.-ին Չելյաբինսկի մետեորի անկումից հետո, ուշադրությունն այդ քարերի նկատմամբ մեծացավ:

Տիեզերական տարատեսակ քարերի ուսումնասիրությունը տիրեզերագիտության մեջ իսկական աշխուժություն առաջացրեց: Աստերոիդների բացահայտման արագությունն այսօր հասել է այն մակարդակի, որ Երկրի «հյուրերը» բացահայտվում են յուրաքանչյուր առաջիկա երկու օրերի համար:

Նման բացահայտումներից ամենաթարմը 2015 YB էր, որը պիտի Երկիր մոլորակին ռեկորդային մոտ հեռավորության վրա լիներ՝ 58.5 հազար կմ նախորդ շաբաթ օրը: Լուրը, սակայն հարքվեց. աստերոիդը կամ գոյություն չուներ, կամ Երկիր մոլորակից հեռացող տիրեզերական տարր էր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: