ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ են կատուները սիրում փչացնել տոնածառերը

Շատերը, ովքեր պահում է կատուներ, նկատած կլինեն, որ ընտանի այդ կենդանիներն անառողջ հետաքրքրություն են դրսևորում տոնածառերի նկատմամբ:

BBC-ի փոխանցմամբ՝ կատուների վայրի ազգականներն իրենց հերթին համակրանք ունեն եղևնիների նկատմամբ: Ինչո՞վ են գրավում կատվազգիներին եղևնիները:

Հետազոտողերի մեծամասնությունն այդ համակրանքը պայմավորում է ծառի հազվադեպությամբ կատվազգիների միջավայրում: Այդ կենդանիների ընտանի խմբի համար նույնպես տոնածառի նկատմամբ  հետաքրքրությունը պայմանավորված է եզակիությամբ: Նրանց հավաստմամբ, կատուները շատ զգայուն ու ուշադիր են ինտերյերում պատահած ցանկացած փոփոխության նկատմամբ: Նրանց հետաքրքրությունը կապված է ոչ այնքան տոնածառի, այլ դրա վրայի փայլփլուն զարդարանքների հետ, հատկապես, որ նրանց մեջ կատուները կարող են տեսնել իրենց արտացոլանքը՝ մտածելով, որ ունեն նոր խաղընկեր:

Ինչ վերաբերում է բնական եղևնիներին, ապա դրանց նկատմամբ ուշադրությունը պայմանավորվում է նաև եղևնու հոտով: Այս դեպքում սակայն, կատվի հետաքրքրությունը կարճ կտևի:

Ամեն դեպքում, մասնագետները խորհուրդ են տալիս, որ եթե տանն ունեք կատու, ապա խուսափեք տոնածառերից կամ դրանք դրեք անհասանելի վայրերում, եթե իհարկե կատվի համար այդպիսնները կան:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: