Ինչպիսի՞ն էր 2015թ-ը Վրաստանի արտաքին քաղաքականության համար. ամփոփում

2015 թվականը Վրաստանի համար համեմատաբար բարդ և միևնույն ժամանակ հագեցած տարի էր: Հայաստանի հյուսիսային հարևանի թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական կյանքում արձանագրվեցին ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ որոշակի բարդություններ: Համառոտ անդրադառնանք, թե ինչպիսին էր 2015-ը Վրաստանի համար.
Արտաքին քաղաքականություն
2015թ-ին Վրաստանի արտաքին քաղաքականությունը բավական ակտիվ էր ինչպես ինտեգրացիոն գործընթացների, այնպես էլ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Ինչ վերաբերվում է Վրաստան-ԵՄ հարաբերություններին, ապա այս առումով պետք է նշել, որ առանցքային իրադարձություն էր մայիսին Ռիգայում կայացած ԱԼԳ գագաթաժողովը, որի եզրափակիչ փաստաթուղթն իր մեջ ամփոփում էր նաև Վրաստանի արձանագրած առաջընթացը և փոխգործակցության հեռանկարները: Հատկանշական է, որ օրերս ավարտվեց նաև Վրաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի վավերացման գործընթացը (Բելգիան վերջինն էր ԵՄ երկրներից, որ վավերացրեց այն), ինչը Թբիլիսիին թույլ կտա օգտվել համաձայնագրից բխող մի շարք հնարավորություններից:
Եվրաինտեգրման համատեքստում բավական լուրջ ձեռքբերում էր նաև վիզաների ազատականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը: Դեկտեմբերին Եվրահանձնաժողովի կողմից կայացված որոշման համաձայն՝ Վրաստանը և Ուկրաինան պատրաստ են առանց վիզային ռեժիմի հաստատմանը և կստանան այն արդեն 2016թ-ի սկզբին:
Ի տարբերություն ԵՄ-Վրաստան հարբերություններին, որտեղ Թբիլիսին նշանակալի արդյունքներ է արձանագրել, Վրաստան-ՆԱՏՕ հարաբերություններում ցանկալի արդյունքների մասին խոսելու համար դեռ վաղ է: Վրաստան-ՆԱՏՕ փոխգործակցության տեսանկյունից 2015թ-ի նշանակալի իրադարձություն կարելի է համարել Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի ստեղծումը, որը վրաստանի իշխանությունների կողմից դիտարկվում է «ավելի շատ ՆԱՏՕ Վրաստանում և ավելի շատ Վրաստան ՆԱՏՕ-ում» բանաձևի համատեքստում:
Տարվա երկրորդ կեսից տարբեր մակարդակի պաշտոնյաների կողմից սկսեցին հնչել ՆԱՏՕ-ին ուղղված կոչեր (որոշ դեպքերում՝ պահանջատիրական ոգով) կառույցին Վրաստանի անդամակցության հեռանկարի հետ կապված: Վրաստանի կողմից հայտարարություններն առավել ակտիվացան Մոնտենեգրոյին ՆԱՏՕ ընդունելու որոշմամբ պայմանավորված: Այս ամենը Վրաստանի թե՛ հանրային, թե՛ քաղաքական շրջանակներում, կարծես թե ձևավորվել են լուրջ ակնկալիքեր (որոնց իրատեսականությունն այլ քննարկման առարկա է) 2016թ-ին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովից:
Բավական հետաքրքիր էին նաև ռուս-վրացական հարաբերություններում նկատվող զարգացումները: Չնայած հարաբերություններում նկատվող լարվածության պարբերական աճին և նվազմանը (սահմանային բաններների տեղաշարժի, ռուս-աբխազական, ռուս-հարավօսական ռազմական պայմանագրերի և այլ գործոններով պայմանավորված), ընդհանուր առմամբ հարաբերությունների կարգավորման դրական միտումը ողջ տարվա ընթացքում պահպանվեց: Կարասին-Աբաշիձե ֆորմատով ընթացող շփումների շնորհիվ կողմերին հաջողվեց համաձայնեցնել առևտրատնտեսական, հումանիտար մի շարք հարցեր: Այս առումով թերևս գլխավոր ձեռքբերումը հանդիսանում է դեկտեմբերին ՌԴ ԱԳՆ կողմից տարածած հայտարարությունը՝ Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ, որը միևնույն ժամանակ չէր բացառում նաև դրա վերացումը:
Հատկանշական է, որ տարվա կեսերից Վրաստանը սկսեց բավական մեծ հետաքրքրություն ցուցաբերել մեկ այլ՝ իրանական վեկտորի ուղղությամբ: Պատժամիջոցներից ազատվող Իրանին Թբիլիսին ընկալում է որպես բավական լուրջ և հարուստ պոտենցիալով գործընկեր, ներդրող, ինչի մասին է վկայում համատեղ տարբեր ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ հայտարարված պատրաստակամությունը: Այս առումով մեզ համար բավական կարևոր է այն հանգամանքը, որ վրաց-իրանական նախանշվող տարբեր էներգետիկ ծրագրերի համար հենց Հայաստանն է դիտարկվում որպես հիմնական տրանզիտային երկիր և այս ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են զգալի աշխատանքներ:
Հայաստան-Վրաստան հարաբերությունների զարգացման տեսանկյունից տարին բավական ակտիվ էր: 2015թ-ը երկկողմ փոխայցելությունների քանակով եթե ոչ աննախադեպ, ապա բավական հագեցած էր, ինչը թերևս պայմանավորված էր ընդհանուր շահերի հիման վրա հարաբերությունների խորացման երկուստեք քաղաքական կամքի առկայությամբ: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ թե՛ վրացական, թե՛ հայկական իշխանությունների կողմից առանձնահատուկ կարևորություն էր հատկացվում երկու երկրների ինտեգրացիոն գործընթացների արդյունքում ստեղծված հնարավորությունների օգտվելու խնդրին: Հետաքրքրական է նաև այն, որ մի շարք երկկողմ նախագծերից բացի կողմերը քայլեր են ձեռնարկում նաև բազմակողմ համագործակցության զարգացման ուղղությամբ՝ հաշվի առնելով երկու երկրների տրանզիտային պոտենցիալը: Ասվածի վառ դրսևորումներից է թերևս դեկտեմբերին էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հուշագրի ստորագրումը Երևանում:
Ինչ վերաբերում է Վրաստան-Ադրբեջան, Վրաստան-Թուրքիա հարաբերություններին, ապա պետք է նշել, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքի համատեքստում այդ հարաբերությունները կայուն զագացում են ապրել 2015թ-ին: Ավարտին է հասցվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը, որն արդեն հաջորդ տարի կհանձնվի կանոնավոր շահագործման: Հարկ է նշել սակայն, որ տարվա երկրորդ կեսին Վրաստան-Ադրբեջան հարաբերություններում որոշակի լարվածություն առաջացավ՝ պայմանավորված Վրաստանի գազային աղբյուրների դիվերսիֆիկացման որոշմամբ: Չցուցադրելով որևէ բացասական պահվածք, Բաքուն, այնուամենայնիվ, փորձում է խնդիրը կարգավորել քաղաքական կուլիսներում, քանզի կա հստակ գիտակցում, որ Վրաստանի գազային շուկայում մենաշնորհային դիրքի կորուստը կնշանակի նաև Թբիլիսիի նկատմամբ ազդեցության լծակների թուլացում:
Ամփոփելով 2015թ Վրաստանի արտաքին քաղաքականության հիմնական գծերը՝ կարող ենք նշել, որ ընդհանուր առմամբ տարվա ընթացքում պաշտոնական Թբիլիսին մի շարք ուղղություններով կարողացել է արդյունավետ և նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ լուծել իր առջև դրված խնդիրները:
-
19:46
Սարգսյան-Փաշինյան հանդիպում. կշարունակի՞ երկխոսությունը
-
19:25
Էդվարդ Նալբանդյանը Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ քննարկել է ներհայաստանյան իրավիճակը
-
19:05
Հակառակորդը ինտենսիվորեն խախտում է հրադադարը, նկատվում են կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր. ԼՂՀ ՊՆ
-
18:37
Արմեն Սարգսյանը պատրաստակամ է հանդիպել Նիկոլ Փաշինյանին
-
18:29
Դոնալդ Տուսկը և Ժան-Կլոդ Յունկերը շնորհավորել են Սերժ Սարգսյանին
-
18:10
Նովրուզ Մամեդովը նշանակվել է Ադրբեջանի վարչապետ
-
17:35
Վարչապետ Սերժ Սարգսյանի պատասխանը «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին
-
17:16
Սպասվում է փոփոխական եղանակ հանգստյան օրերին
-
16:35
Թուրքիան համառորեն հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Կիպրոսի խորհրդարանի հայ պատգամավոր
-
15:25
ԱԱԾ-ն Հայաստանում նախապատրաստվող ահաբեկչություններ է կանխել
-
14:28
Արցախի նախագահը կոչ է արել վիճահարույց հարցերը կարգավորել երկխոսության միջոցով և ցուցաբերել զսպվածության
-
14:15
Արդարադատության նախարարությունը ցուցարարներին իրազեկել է ստեղծված իրավիճակին համապատասխան օրեսդրության մասին
-
13:36
7 օր առաջնագծում. հակառակորդը հրադադարը խախտել է 320 անգամ
-
13:04
ՊՆ-ն հորդորել է Երևանում հավաքի կազմակերպիչներին զերծ մնալ ՊՆ վարչական համալիրի շրջակա փողոցների արգելափակումից
-
12:51
Սերժ Թանկյանը դեռ չի գա Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
-
12:45
Ոստիկանությունը հավաքի դադարեցման որոշում է կայացրել. պահանջը ներկայացվել է Նիկոլ Փաշինյանին
-
12:35
Սերժ Սարգսյանը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին անհապաղ նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ
-
11:58
Ֆրիդա Կալոյի բարեկամները ժամանակավորապես դադարեցրել են նրա կերպարով Բարբի տիկնիկների վաճառքը
-
11:20
Նախագահ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիտվայի դեսպանի հետ
-
10:00
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
21:12
Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում կոչ է արել թուրքերին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
-
18:00
Վիգեն Սարգսյանը՝ Փաշինյանի մասին
-
22:56
Կարեն Կարապետյան. Առաջարկում եմ երկրի ապագայի համար անհանգիստ մարդկանց երկխոսություն սկսել բոլոր հարթակներում
-
20:39
Գարեգին Բ-ն շնորհավորել է Սերժ Սարգսյանին
-
19:02
Էրդողանը՝ Ֆրանսիայի նախագահին․ «Ո՞վ եք Դուք, որ համարձակվում եք Ձեր միջնորդությունն առաջարկել»
-
20:27
Հայերն ու հույները դիպուկահարների դեմ սարք են ստեղծել
-
20:11
Էրդողանը` Եվրոպայի թուրքերին. «Այն երկրներում, որտեղ ապրում եք, առաջին կարգի իրավունքների տեր եք դառնալու»
-
12:37
Ապրիլյան ձմեռ. Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել
-
20:04
Երևանի փողոցներով ցուցարարների ուղղությամբ զինվորական շարասյուն չի շարժվում. Արծրուն Հովհաննիսյան
-
15:31
Կեմերովոյի փոխմարզպետը ծնկաչոք ներողություն է խնդրել ժողովրդից (լուսանկար)
Խոնավություն՝ 71%
Քամի՝ 11.27 կմ/ժ