ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպիսի՞ն էր 2015թ-ը տարածաշրջանի երկրների տնտեսությունների համար

Ամփոփելով 2015-ը՝ փորձենք ներկայացնել, թե ինչպիսի՞ն էր տարին մեր տարածաշրջանի երկրների համար տնտեսական տեսանկյունից:

Վրաստան

Վրացական ազգային վիճակագրական ծառայության տվյալները վկայում են, որ 2015-ը կարելի է ընդհանուր առմամբ բնորոշել կորուստների բարձր մակարդակով: Այդ մասին են վկայում հատկապես առևտրի ու ֆինանսների շուկայում, մասնավորապես օտարեկրյա ներդրումների գրանցված բացասական տարբերությունները:

Վրաստանի Վիճակագրական վարչության հրապարակած տվյալների համաձայն, 2015թ. հունվար-նոյեմբեր ամիսներին երկրի արտաքին առևտրաշրջանառության ծավալները կրճատվել են 14%-ով, օտարերկրյա ներդրումների ծավալները՝ 33%-ով, իսկ թեթև ավտոմեքենաների վաճառքի ցուցանիշը՝ 58%-ով: 2015թ. երկրում բնութագրվեց նաև արտաքին եկամուտների հոսքերի կրճատմամբ  ու ազգային արժույթի՝ լարիի արժեզրկմամբ:

Վրացական տնտեսության շուրջ ստեղծված վատթար միջավայրի մասին են վկայում նաև միջազգային վարկանիշային գործակալությունների  ու վերազգային ինստիուտների գնահատականները : Օրինակ, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հանդես է եկել կանխատեսմամբ, որ վրացական տնտեսությունն առաջիկա տարում ևս կշարունակի գործել բարդ պայմաններում: ԱՄՀ գնահատականներով՝ երկիրն առավելապես այս վիճակում է հայտնվել առևտրային հիմնական գործընկեր երկրներից եկող բացասական գործոնների պատճառով: Խոսքն վերաբերում է ՌԴ-ին, Ադրբեջանին, Թուրքիային, Հայաստանին և այլ գործընկեր երկրների:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ վրացական տնտեսությունն այս տարվա ընթացքում ցուցադրել է ստեղծված իրավիճակին դիմակայելու բավական մեծ կարողություններ: Այս ամենի համատեքստեում երկրի տնտեսական աճը տարեվերջին կազմում է 2.5%, ինչը գերազանցում է ավելի վաղ ունեցած սպասումները: Միջազգային վարկանիշային գործակալությունները, ինչպիսիք են S&P և Moody’s-ը, 2016-ին Վրաստանի համար կանխատեսում են տնտեսական աճ՝ 2%-ի շրջակայքում:

Ադրբեջան

Ադրբեջանական վիճակագրական ծառայություննների տվյալների համաձայն՝ ադրբեջանական տնտեսության համար 2015թ-ին Ադրբեջանի տնտեսական աճը կազմել է մոտ 3.1%: Այնուամենայնիվ, տարին բավական անբարենպաստ էր ադրբեջանական տնտեսության համար, ինչի հիմնական պատճառը նավթի գների զգալի անկում էր:

2015թ-ի օգոստոս ամսին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը կրճատել է ակտիվները 35 մլրդ 783,3 մլն ԱՄՆ դոլարով: Այն ժամանակ դեռևս ընկերության ակտիվների կրճատումը հենց ադրբեջանական Interfax.az-ի փոխանցմամբ պայմանավորված էին նավթի համաշխարհային գների անկման հետ: Իսկ այդ ընկերության ծախսերի ավելի քան 70%-ն ուղղվում է պետբյուջե: Այլ կերպ ասած՝ ընկերությունը հարկային ու մաքսային վճարումներից հետո ադրբեջանական պետական բյուջեն սպասարկող երկրորդ հիմնական աղբյուրն է հանդիսանում («Արմեդիա» ՏՎԳ ավելի մանրամասն անդրադարձել է առավել վաղ):

Բացի այդ դեկտեմբերի 21-ին ևս հայտնի դարձավ ադրբեջանական մանաթի կտրուկ արժեզրկման մասին լուրն, ինչի արդյունքում փակվել են առևտրային բազմաթիվ կետեր ու դեղատներ:

Շատ փորձագետների կարծիքով տարվա վերջին ադրբեջանական տնտեսությունում արձանագրված բացասական միտումները կպահպանվեն նաև 2016թ-ի սկզբին: 

Հայաստան

2015-ը Հայաստանի համար հակասական տարի էր: Տարվա սկզբին ու առաջին մի քանի ամիսների ընթացքում հայկական տնտեսությունը շարունակեց իր վրա զգալ նախորդ տարվա վերջին ռուսական ռուբլու փոխարժեքի անկման ու դոլարի փոխարժեքի բարձրացման հետևանքները: Փոխարժեքային ճգնաժամն առավել կտրուկ արտահայտվեց՝ կապված Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ:

2015-ին տարի լրացավ Հայոց ցեղասպանության հարյուրամյակն, ինչի հետ կապված հայկական տնտեսությունը սկսեց թեթև աճ գրանցել արդեն մարտ ամսվա վերջերից՝ կապված զբոսաշրջային ոլորտի աշխուժացման հետ: Զբոսաշջրային ոլորտն իր բումը գրանցեց ամռանը՝ կապված լինելով միաժամանակ երկու գործոնով՝ ամառային զբոսաշրջային սեզոնի ու համահայկական խաղերի անցկացման հետ, որոնք այս տարի աննախադեպ էին մասնակցության թվով:

Բարեբախտաբար եղանակային պայմանները շատ բարեհաճ էին գյուղատնտեսության համար: Սրանով պայմանավորված, տարվա երկրորդ կեսից արդեն նկատելի էր, որ հայկական տնտեսությունը 2015-ը կամփոփի տնտեսական աճով:  Տարբեր գնահատականների համաձայն՝ աճը կանխատեսվում էր 2.5-3 %-ի միջակայքում, սակայն չորրոդ եռամսյակում գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդրի հետ պայմանավորված, այսօր այդ թիվն ավելի փոքր է:

2016-18թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում (ՄԺԾԾ) ներկայացված վիճակագրության համաձայ՝ 2015թ. ՀՆԱ համախառն աճը կազմել է մեկ տոկոս: Ընդ որում, ինչպես և սպասվում էր, առավելագույն աճի տեմպ է ցուցադրել գյուղատնտեսությունը՝ 4.6 %: Բացասական աճով աչքի է ընկնում շինարարության ոլորտը՝ -0.6 %: Աճ գրանցած ոլորտներից է արտադրանքի հարկերի ոլորտը՝ 0.8 %:

Կապված 2015-ին մեր տնտեսության այսօրինակ փոփոխությունների հետ, բավական տարբերվող են նաև միջազգային կառույցների նախնական ու վերջնական կանխատեսումները և սա հիմանականում վկայում է այն մասին, որ անգամ միջազգային կազմակերպությունների գնահատականներով, տարվա ընթացքում մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները փոփոխեցին տնտեսության՝ նախապես սահմանված հավանական ընթացքի հունը: Այսպես Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախնական կանխատեսումը 0 % տնտեսական աճն էր՝ մի փոքր դրական շեղումով , այնուհետև վերանայելով իր կանխատեսումը կազմակերպությունը 2.5 % տնտեսական աճ է կանխատեսել: Իսկ Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախնական կանխատեսումը 1.5 % տնտեսական աճն էր, այն վերանայելուց հետո բանկի կանխատեսումը կազմում է 1-3 % տնտեսական աճ:

Որպես ամփոփում, միայն կարելի է հավելել, որ տարին Հայաստանի համար իսկապես բավական բարդ էր գլոբալ փոփոխությունների, ինչպես նաև հիմնական գործընկեր երկրի՝ ՌԴ տնտեսության վատթարացման արդյունքում եկող բացասական ազդակների մասով: Բնական է նաև, որ այս պայմաններում գրանցած տնտեսական աճն այնքան էլ չէր անդրադառնալու շարքային քաղաքացու գրպանի վրա: Մնում է միայն հուսալ, որ այս տարի նույն այդ պայմանները կլինեն մի փոքր ավելի բարենպաստ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: