ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ահաբեկչական հարձակում Ուագադուգուի հյուրանոցներից մեկում. կան զոհեր

©AFP

Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքում ահաբեկիչների կողմից զավթված հյուրանոցից տարհանվել է 63 պատանդ, որոնցից 33-ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով երկրի կապի նախարարին։

Ավելի վաղ նա հայտնել էր 33 պատանդի ազատման մասին, որոնց թվում է եղել երկրի նախարարներից մեկը։

«Կան զոհեր, սակայն մենք հստակ տվյալներ չունենք։ Մեր ուժերը  ֆրանսիական հատուկ ծառայությունների աջակցությամբ շարունակում են գրոհը»,- հայտնել է նախարարը գործակալությանը։

Տեղի բուժհաստատության ղեկավարության տվյալներով` հարձակման զոհն է դարձել առնվազն 20 մարդ: Զոհերի և տուժածների ազգության մասին տեղեկություններ չկան:

Անհայտ անձինք ուրբաթ հարձակվել են սրճարանի վրա, այնուհետև պատանդներ  վերցրել Ուագադուգուի Splendid հյուրանոցում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    23 C°
     
    29°  16° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: