Նախաձեռնություն՝ «Պատրաստեք Հնդկաստանում»
Վարչապետ Մոդիի ակտիվ աշխատանքը՝ «Եկեք, պատրաստեք Հնդկաստանում» նախաձեռնությունը, որն ուղղված է վերակենդանացնելու հիվանդ արտադրական սեկտորը, մեծ արձագանք է գտել Ինդիա Ինքորփորեյթիդի շրջանում: Մեկ-պատուհանի ձևակերպումներ, նվազագույն ընթացակարգեր և բյուրոկրատական քաշքշուկների վերացում. վարչապետ Մոդին կարծում է, որ «Պատրաստեք Հնդկաստանում»-ը զբաղվածության և աճի համար կարևոր խթան է:
«Պատրաստեք Հնդկաստանում» նախաձեռնության համընդհանուր մեկնարկը տրվեց 2014թ. սեպտեմբերին, որը արտադրության վրա նորացված կենտրոնացման մի մասն է կազմում: Նախաձեռնության նպատակն է է խթանել Հնդկաստանը որպես առավել նախընտրելի ուղղություն գլոբալ արտադրության ոլորտում:
Այս շրջադարձային նախաձեռնության մեկնարկից հետո Հնդկաստանի կառավարությունը ձեռնարկել է մի շարք այլ բարեփոխումներ՝ նպաստավոր միջավայր ստեղծելու և խթանելու արտադրությունը, դիզայնը, նորարարությունը և նորաստեղծ ընկերությունները: Հնդկաստանի աճի տեմպը 7.5% է, որը գնալով ավելանում է և դառնում է աճի օազիս՝ ամբողջ աշխարհի ճնշված տնտեսական պատկերի ֆոնին: Հարգարժան վարչապետը խթանել է մի քանի նորարարական նախաձեռնությունների աճը, ինչպիսիք են «Պատրաստեք Հնդկաստանում»-ը, «Թվային Հնդկաստան»-ը, «100 Խելացի Քաղաքներ»-ը և «Հմուտ Հնդկաստան»-ը:
Պատրաստեք Հնդկաստանում նախաձեռնության նպատակն է Հնդկաստանը դարձնել գլոբալ մատակարարման շղթայի անբաժանելի մաս, հնդկական ընկերությունները գերազանց դարձնել գլոբալիզացված աշխատավայրում: Հնդկաստանը ակտիվորեն բացել է իր տնտեսությունը. պաշտպանության, երկաթուղիների, շինարարության, ապահովագրություն, կենսաթոշակային հիմնադրամների, բժշկական սարքերի ոլորտներն արագորեն բացել են դռները օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հնդկաստանն այսօր առավել բաց տնտեսություններից մեկն է աշխարհում:
Այս ամենին հասնելու նպատակով, Հնդկաստանի կառավարությունը մի շարք միջոցառումներ է ձեռնարկել արմատապես բարելավելու բիզնեսով զբաղվելու դյուրինությունը: Դրա նպատակն է պարզեցնել և հեշտացնել կարգավորող միջավայրը բիզնեսի ծաղկման համար: Այն արդյունավետորեն օգտագործում է տեխնոլոգիան՝ բաժինները միավորելու և ինտեգրելու համար: 14 ծառայություններ ինտեգրված են էլ.բիզ. պորտալում, որը կգործի որպես մեկ պատուհանի պորտալ՝ տարբեր պետական մարմիններից թույլտվություն ձեռք բերելու համար:
«Պատրաստենք Հնդկաստանում»-ն արդեն իսկ ուժեղ ազդեցություն է թողել՝ բարելավելով գործարար միջավայրը և տնտեսական աճը.
- Հնդկաստանը այժմ աշխարհի առավել գրավիչ ներդրումային ուղղությունների 1-ին տեղում է
- 1-ինն է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից
- 1-ինն է աճի, նորարարության և առաջնորդության ցուցանիշով 100 երկրների ցանկում
- 1-ինն է 110 գլոբալ ներդրումային ուղղություններում՝ ըստ հարցումների
- 7-րդն է՝ որպես աշխարհի ամենագնահատված ազգային բրենդ
- Հնդկաստանը 12 դիրքով առաջ անցավ Համաշխարհային բանկի «Բիզնեսով Զբաղվելու Դյուրինություն - 2016» ցուցակում
- Հնդկաստանը 16 կետով առաջ է գնացել ըստ 2015-16թթ..Գլոբալ մրցունակության ինդեքսի
Հնդկաստանի մինչ օրս գրանցած որոշ հաջողության պատմություններից են՝
Երկաթուղու Նախարարությունը ստորագրել է պաշտոնական համաձայնագրեր համաշխարհային հսկաների Alstom BSE-ի (0,56%) և GE տրանսպորտ ընկերության հետ՝ ստեղծելու լոկոմոտիվ արտադրական գործարաններ Բիհար նահանգի Մադհեպուրա և Մարհաուրա քաղաքներում:
Էլեկտրոնիկա
- Foxconn-ը հայտարարում է 10-12 կառույցների ստեղծում Հնդկաստանում
- Oppo, ZTE, Phicomm-ը ներդրումներ կանեն Հնդկաստանում
- One Plus, ASUS հայտարարում են բջջային հեռախոսի արտադրություն
Ավտոմեքենաներ
- BMW 50% -ով ավելացնում է տեղայնացումը
- Volvo, Ford-ը հանդես կգան Հետազոտությունների և զարգացման ծրագրերով
Պաշտպանություն
- ·Հյունդայի ընկերությունը կկառուցի ռազմանավեր
- ·Սան Գրուփ-ը կկառուցի ռուսական ուղղաթիռներ
- ·Reliance-ը և միջազգային գործընկերները կկառուցեն միջուկային սուզանավեր և գաղտնի ռազմանավեր
Ավիացիա
- ·Airbus-ը կմեծացնի Հնդկաստանից արտահանումները մինչև 2 մլրդ ԱՄՆ դոլար
- ·Pratt & Whitney-ը հետաքրքրություն են ցուցաբերել պատրաստել Հնդկաստանում:
«Եկեք, պատրաստեք Հնդկաստանում» հնչեղ կանչը վերածվել է արդյունավետ ռազմավարության և մեծ հաջողություն է գրանցել՝ գլոբալ թեմա դառնալով աշխարհում: «Պատրաստեք Հնդկաստանում» նախաձեռնությանը ավելի մեծ թափ ապահովելու համար Հնդկաստանի կառավարությունը կազմակերպում է նշանակալից իրադարձություն, որը կոչվում է «Պատրաստեք Հնդկաստանում»-իշաբաթ Մումբայում, ս.թ. փետրվարի 13 - 18-ը: Մեկ շաբաթ տևող միջոցառումը կբացի Հնդկաստանի վարչապետը:
«Պատրաստեք Հնդկաստանում»-ի շաբաթի կարևորագույն կետերից կլինեն՝
ա. Պատրաստեք Հնդկաստանում-ի կենտրոն՝ սա կլինի այն հարթակը, որտեղ կցուցադրվեն Հնդկաստանում մշակված նորարարական ապրանքներ և արտադրական գործընթացներ և դրա հետ մեկտեղ առավելագույնս օգտագործել դիզայնը, նորարարությունը և տեխնոլոգիաները գլոբալ արտադրության ֆոնի վրա:
բ. CNN-Ասիա Բիզնես Ֆորում՝ կազմված կլինի տնտեսական մարտահրավերների, ներդրումային հնարավորությունների և այլնի վերաբերյալ մի շարք սեմինարներից, ղեկավարների հանդիպումներից, կլոր սեղաններից և ցանցային միջոցառումներից: Միջոցառումում հանդես կգան գլոբալ գյուտարարներ, ֆինանսների, արդյունաբերության և դիզայնի ոլորտի առաջնորդներ:
Գ. Մումբայի նոր պատկերացումների հետ կապված քաղաքաշինության սեմինար՝ այս նիստում կքննարկվեն նոր ազդակներ ավելի խելացի էլ-հնարավորություններով Մումբայ կերտելու համար՝ համագործակցելով լավագույն տեխնոլոգիական գործընկերների հետ:
դ. Հեքաթոն՝ 24-ժամյա մարաթոնյան միջոցառում, որտեղ կոդավորողները, ճարտարագետները և դիզայներները կհամագործակցեն ինտենսիվ կերպով 24 ժամվա ընթացքում և գաղափարներ կտան՝ լուծելու քաղաքային նախագծման խնդիրները:
ե. Թայմ Ինդիա Մրցանակաբաշխություն՝ գնահատել արտադրության աշխարհի գերազանցությունը
Այս մեգա իրադարձությունը օտարերկրյա ներդրողներին և գործարարներին աննախադեպ մուտք, ընկալումներ և հնարավորություններ կապահովի՝ ցուցադրելու, միավորելու և համագործակցելու երիտասարդ հնդիկ ձեռնարկատերերի, ոլորտի առաջատարների, ակադեմիկոսների և կենտրոնական կառավարման և նահանգային պետական պաշտոնյաների հետ:
Հնդկաստանի Արտաքին Գործերի նախարարության
Տեղեկատվության և հրապարակայնություն վարչություն
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 72%
Քամի՝ 1,54 կմ/ժ