ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախաձեռնություն՝ «Պատրաստեք Հնդկաստանում»

Վարչապետ Մոդիի  ակտիվ աշխատանքը՝ «Եկեք, պատրաստեք Հնդկաստանում» նախաձեռնությունը, որն ուղղված է վերակենդանացնելու հիվանդ արտադրական սեկտորը, մեծ արձագանք է գտել Ինդիա Ինքորփորեյթիդի  շրջանում: Մեկ-պատուհանի ձևակերպումներ, նվազագույն ընթացակարգեր և բյուրոկրատական քաշքշուկների վերացում.  վարչապետ Մոդին կարծում է, որ «Պատրաստեք Հնդկաստանում»-ը զբաղվածության և աճի համար կարևոր խթան է:

«Պատրաստեք Հնդկաստանում» նախաձեռնության համընդհանուր մեկնարկը տրվեց 2014թ. սեպտեմբերին, որը արտադրության վրա նորացված կենտրոնացման մի մասն է կազմում: Նախաձեռնության նպատակն է է խթանել Հնդկաստանը որպես առավել նախընտրելի ուղղություն գլոբալ արտադրության ոլորտում:

Այս շրջադարձային նախաձեռնության մեկնարկից հետո Հնդկաստանի կառավարությունը ձեռնարկել է մի շարք այլ բարեփոխումներ՝ նպաստավոր միջավայր ստեղծելու և խթանելու արտադրությունը, դիզայնը, նորարարությունը և նորաստեղծ ընկերությունները: Հնդկաստանի աճի տեմպը 7.5% է, որը գնալով ավելանում է և դառնում է աճի օազիս՝ ամբողջ աշխարհի ճնշված տնտեսական պատկերի ֆոնին: Հարգարժան վարչապետը խթանել է մի քանի նորարարական նախաձեռնությունների աճը, ինչպիսիք են «Պատրաստեք Հնդկաստանում»-ը, «Թվային Հնդկաստան»-ը, «100 Խելացի Քաղաքներ»-ը և «Հմուտ Հնդկաստան»-ը:

Պատրաստեք Հնդկաստանում նախաձեռնության նպատակն է Հնդկաստանը դարձնել գլոբալ մատակարարման շղթայի անբաժանելի մաս, հնդկական ընկերությունները գերազանց դարձնել գլոբալիզացված աշխատավայրում: Հնդկաստանը ակտիվորեն բացել է իր տնտեսությունը. պաշտպանության, երկաթուղիների, շինարարության, ապահովագրություն, կենսաթոշակային հիմնադրամների, բժշկական սարքերի ոլորտներն արագորեն բացել են դռները օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հնդկաստանն այսօր առավել բաց տնտեսություններից մեկն է աշխարհում:

Այս ամենին հասնելու նպատակով, Հնդկաստանի կառավարությունը մի շարք միջոցառումներ է ձեռնարկել արմատապես բարելավելու բիզնեսով զբաղվելու դյուրինությունը: Դրա նպատակն է պարզեցնել և հեշտացնել կարգավորող միջավայրը բիզնեսի ծաղկման համար: Այն արդյունավետորեն օգտագործում է տեխնոլոգիան՝ բաժինները միավորելու և ինտեգրելու համար: 14 ծառայություններ ինտեգրված են էլ.բիզ. պորտալում, որը կգործի որպես մեկ պատուհանի պորտալ՝ տարբեր պետական մարմիններից թույլտվություն ձեռք բերելու համար:

«Պատրաստենք Հնդկաստանում»-ն արդեն իսկ ուժեղ ազդեցություն է թողել՝ բարելավելով գործարար միջավայրը և տնտեսական աճը.

  • Հնդկաստանը այժմ աշխարհի առավել գրավիչ ներդրումային ուղղությունների 1-ին տեղում է
  • 1-ինն է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից
  • 1-ինն է աճի, նորարարության և առաջնորդության ցուցանիշով 100 երկրների ցանկում
  • 1-ինն է 110 գլոբալ ներդրումային ուղղություններում՝ ըստ հարցումների
  • 7-րդն է՝ որպես աշխարհի ամենագնահատված ազգային բրենդ
  • Հնդկաստանը 12 դիրքով առաջ անցավ Համաշխարհային բանկի «Բիզնեսով Զբաղվելու Դյուրինություն - 2016» ցուցակում
  • Հնդկաստանը 16 կետով առաջ է գնացել ըստ 2015-16թթ..Գլոբալ մրցունակության ինդեքսի

 

Հնդկաստանի մինչ օրս գրանցած որոշ հաջողության պատմություններից են՝

Երկաթուղու Նախարարությունը ստորագրել է պաշտոնական համաձայնագրեր համաշխարհային հսկաների Alstom BSE-ի (0,56%) և GE տրանսպորտ ընկերության հետ՝ ստեղծելու լոկոմոտիվ արտադրական գործարաններ Բիհար նահանգի Մադհեպուրա և Մարհաուրա քաղաքներում:

Էլեկտրոնիկա 

  • Foxconn-ը հայտարարում է 10-12 կառույցների ստեղծում Հնդկաստանում
  • Oppo, ZTE, Phicomm-ը ներդրումներ կանեն Հնդկաստանում
  • One Plus, ASUS հայտարարում են բջջային հեռախոսի արտադրություն

Ավտոմեքենաներ

  • BMW 50% -ով ավելացնում է տեղայնացումը
  • Volvo, Ford-ը հանդես կգան Հետազոտությունների և զարգացման ծրագրերով

Պաշտպանություն

  • ·Հյունդայի ընկերությունը կկառուցի ռազմանավեր
  • ·Սան Գրուփ-ը կկառուցի ռուսական ուղղաթիռներ
  • ·Reliance-ը և միջազգային գործընկերները կկառուցեն միջուկային սուզանավեր և գաղտնի ռազմանավեր

Ավիացիա

  • ·Airbus-ը կմեծացնի Հնդկաստանից արտահանումները մինչև 2 մլրդ ԱՄՆ դոլար
  • ·Pratt & Whitney-ը հետաքրքրություն են ցուցաբերել պատրաստել Հնդկաստանում:

«Եկեք, պատրաստեք Հնդկաստանում» հնչեղ կանչը վերածվել է արդյունավետ ռազմավարության և մեծ հաջողություն է գրանցել՝ գլոբալ թեմա դառնալով աշխարհում: «Պատրաստեք Հնդկաստանում» նախաձեռնությանը ավելի մեծ թափ ապահովելու համար  Հնդկաստանի կառավարությունը կազմակերպում է նշանակալից իրադարձություն, որը կոչվում է  «Պատրաստեք Հնդկաստանում»-իշաբաթ Մումբայում, ս.թ. փետրվարի 13 - 18-ը:  Մեկ շաբաթ տևող միջոցառումը կբացի Հնդկաստանի վարչապետը:

 

 

«Պատրաստեք Հնդկաստանում»-ի շաբաթի կարևորագույն կետերից կլինեն՝ 

ա. Պատրաստեք Հնդկաստանում-ի կենտրոն՝ սա կլինի այն հարթակը, որտեղ կցուցադրվեն Հնդկաստանում մշակված նորարարական ապրանքներ և արտադրական գործընթացներ և դրա հետ մեկտեղ առավելագույնս օգտագործել  դիզայնը, նորարարությունը և տեխնոլոգիաները գլոբալ արտադրության ֆոնի վրա:

բ. CNN-Ասիա Բիզնես Ֆորում՝ կազմված կլինի տնտեսական մարտահրավերների, ներդրումային հնարավորությունների և այլնի վերաբերյալ մի շարք սեմինարներից, ղեկավարների հանդիպումներից, կլոր սեղաններից և ցանցային միջոցառումներից: Միջոցառումում հանդես կգան գլոբալ գյուտարարներ, ֆինանսների, արդյունաբերության և դիզայնի ոլորտի առաջնորդներ:

Գ. Մումբայի նոր պատկերացումների հետ կապված քաղաքաշինության սեմինար՝ այս նիստում կքննարկվեն նոր ազդակներ ավելի խելացի էլ-հնարավորություններով Մումբայ կերտելու համար՝ համագործակցելով լավագույն տեխնոլոգիական գործընկերների հետ:

դ. Հեքաթոն՝ 24-ժամյա մարաթոնյան միջոցառում, որտեղ կոդավորողները, ճարտարագետները և դիզայներները կհամագործակցեն ինտենսիվ կերպով 24 ժամվա ընթացքում և գաղափարներ կտան՝ լուծելու քաղաքային նախագծման խնդիրները:

ե. Թայմ Ինդիա Մրցանակաբաշխություն՝ գնահատել  արտադրության աշխարհի գերազանցությունը

Այս մեգա իրադարձությունը օտարերկրյա ներդրողներին և գործարարներին աննախադեպ մուտք, ընկալումներ և  հնարավորություններ կապահովի՝ ցուցադրելու, միավորելու և համագործակցելու երիտասարդ հնդիկ ձեռնարկատերերի, ոլորտի առաջատարների, ակադեմիկոսների և կենտրոնական կառավարման և նահանգային պետական պաշտոնյաների հետ:

 

 Հնդկաստանի Արտաքին Գործերի նախարարության

Տեղեկատվության և հրապարակայնություն վարչություն


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: