ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել ԵԽԽՎ հակահայկական բանաձևերի առնչությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) համատեղ հայտարարություն են տարածել` կապված ԵԽԽՎ-­ում հակահայկական բանաձևերի քննարկման հետ:

Համանախագահները ողջունել են ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների միջոցով կարգավորում գտնելու ջանքերը՝ նշելով, որ պատրաստ են համագործակցային սկզբունքով աշխատել խաղաղ կարգավորմանը հավատարիմ կողմերի հետ։

«Մենք հասկանում ենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մոտ ապագայում հակամարտության վերաբերյալ կարող է բանաձևեր քննարկել ու հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին և տարածաշրջանային և միջազգային այլ կազմակերպությունների, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ բանակցությունների համար միակ ընդունված ձևաչափը: Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների ցուցաբերած շահագրգռվածությունը, բայց կոչ ենք անում չձեռնարկել քայլեր, որոնք կարող են  թուլացնել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության կողմից Մինսկի խմբի ունեցած մանդատը կամ բարդացնել ընթացող բանակցությունները»,- ասված է հայտարարությունում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: