Հակահայկական բանաձևերը հակասում են ԵԽԽՎ-ի հռչակած սկզբունքներին
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քննարկման դրված Ռ. Ուոլթերի և Մ.Մարկովիչի հեղինակած բանաձևերի նախագծերն, ըստ էության, իրենցից ներկայացնում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ քննարկումները մեկ այլ հարթակ, տվյալ դեպքում՝ ԵԽԽՎ տեղափոխելու փորձ: Սակայն, երրորդ երկրի շահերը սպասարկող այդ խորհրդարանականներն անգամ չեն գիտակցում, որ նման անարդյունավետ և ոչ կառուցողական մոտեցումը հակասում է անգամ ԵԽԽՎ-ի հռչակած սկզբունքներին:
Վերոնշյալ պատգամավորները մոռանում են նաև, որ 2001 թվականի հունվարին Եվրոպայի խորհրդին միանալիս Հայաստանն և Ադրբեջանը պարտավորվել են կիրառել միայն խաղաղ միջոցներ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Հենց ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը իր թիվ 221 (2000) և 222 (2000) Եզրակացություններում մատնանշում էր, որ «Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությունը կարող է օգնել վստահության մթնոլորտ հաստատել, որն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար»: Սակայն, հակամարտության կողմերի միջև փոխվստահության ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների փոխարեն, այսօր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ներառված են մեղմ ասած ոչ օբյեկտիվ և բազում իրողություններ խեղաթյուրող բանաձևեր: Ավելին, առաջարկելով̦ ինչպես Ուոլթերն է ձևակերպում̦ «հայկական զինված ուժերի և մյուս անկանոն զինված ուժերի դուրս բերում Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներից, Ադրբեջանի լիակատար ինքնիշխանության հաստատում այդ տարածքներում»` բրիտանացի պատգամավորը լիովին խեղաթյուրում է 2001 թվականի հունվարին ԵԽ-ին անդամակցելիս Հայաստանի և Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները, քանզի ո՛չ այդ նույն խորհրդարանականները, ո՛չ ԵԽԽՎ-ն կամ որևէ այլ կառույց չեն կարող երաշխավորել, որ նման զարգացումը չի հանգեցնի հակամարտության նոր էսկալացիայի:
Մյուս կողմից, նման բանաձևերի նախագծերը ոչ մի կերպ չեն կարող նպաստել վստահության մթնոլորտի կառուցմանը: ԵԽԽՎ-ի հիմնական գործառույթը նման իրավիճակում պետք է լինի հակամարտության կողմերի՝ Արցախի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև ողջ տարածաշրջանում վստահության միջոցների կառուցմանն աջակցելը:
Եվ ԵԽ-ին անդամակցելիս այս հարցը բարձրացվել է Հայաստանի կողմից: Դեռևս 1999 թվականին ՀՀ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը հանդես եկավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո Հարավկովկասյան հանրապետությունների խորհրդարանական համագործակցության հաստատման մասին նախաձեռնությամբ: 1999 թվականի մարտի 15-ին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների նախագահները Ստրասբուրգում համատեղ հռչակագիր ընդունեցին՝ հայտարարելով խորհրդարանական մակարդակում երկխոսության հաստատման մասին: Հարավկովկասյան հանրապետությունները լիահույս էին, որ ԵԽԽՎ-ի հովանու ներքո ստեղծվող այս ձևաչափը պետք է օգնի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը և վստահության մթնոլորտի ստեղծմանը: Ակնկալվում էր, որ ԵԽԽՎ-ն պետք է իր նպաստն ունենա ոչ վիճահարույց ոլորտներում տարածաշրջանային երկրների միջև համագործակցության հաստատմանը ոչ միայն բարձր մակարդակում, այլ նաև հասարակ քաղաքացիների շրջանում: Մինչդեռ քաղաքական կողմնակալ զեկույցների քննարկումը ոչ մի կերպ չի կարող ծառայել այս նպատակի իրագործմանը:
Մյուս կողմից, ԵԽԽՎ-ն իր փաստաթղթերում բազմիցս ընդգծել է, որ «Խորհրդարանական վեհաժողովը ԵԱՀԿ Մինսկի խումբը համարում է ամենաբարենպաստ ձևաչափը հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների համար»: Այս տեսանկյունից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ քննարկումների տեղափոխումը մեկ այլ հարթակ չի համապատասխանում նույն ԵԽԽՎ-ի հռչակած սկզբունքներին և սպառնում է խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Այս հանգամանքը շեշտվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2015 թվականի նոյեմբերի 12-ի և 2016 թվականի հունվարի 22-ի հայտարարություններում:
Տվյալ բանաձերի նախագծերը սպառնում են ավելի ապակայունացնել իրավիճակը ողջ Հարավային Կովկասում, և այդ վտանգը պետք է հստակ գիտակցեն նաև ԵԽԽՎ-ում:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ