ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևի «ընկերը» դարձավ ԵԽԽՎ նախագահ

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը բացվեց մի քվեարկությամբ, որի արդյունքում իսպանացի խորհրդարանական Պեդրո Ագրամունտը դարձավ ԵԽԽՎ նախագահ՝ փոխարինելով այս պաշտոնում Աննն Բրասսերին:

ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն՝ կառույցի ղեկավարի պաշտոնում ոչ այլընտրանքային թեկնածուի առաջադրելու իրավունքը պատկանում է խմբակցություններին՝ ռոտացիոն հիմունքներով:

Ագրամունտը, ով 2003 թվականից ի վեր ԵԽԽՎ-ում է աշխատում: Հատկանշական է, որ նույն Պեդրո Ագրամունտը եղել է նաև  European Stability Initiative հայտնի վերլուծական անկախ կենտրոնի՝ «Դիվանագիտության պատմություն կամ ինչպես Ադրբեջանը ստիպեց Եվրոպայի խորհրդին լռել» (2012 թվական) և «Խաբեության դիմանկար. ինչպես են իրականացրել Ադրբեջանի դիտորդությունը կամ ինչու պետք է Ագրամունտը թողնի իր պաշտոնը» (2013 թվական) զեկույցների գլխավոր հերոսը: Նա, մասնավորապես, մեղադրվում էր տեղից դիտորդների հաղորդագորությունները կառավարելու, քաղաքացիական իրավունքի խախտումների մասին լռելու, վարչակարգի մշտական աջակցության, ժողովրդավարության առաջընթացի մասին ստեր հորինելու, բռնաճնշումներն արդարացնելու մեջ:

Խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի երկու գլխավոր կանոնադրական մարմիններից մեկն է և ներկայացնում է Կազմակերպության անդամ-երկրների խորհրդարանների հիմնական քաղաքական միտումները։ Այն ընդգրկում է Եվրոպայի խորհրդի 47 անդամ-պետությունների խորհրդարանների կողմից ընտրված կամ նշանակված ներկայացուցիչներ։

Իր գոյության ավելի քան հիսուն տարիների ընթացքում Խորհրդարանական վեհաժողովը՝ որպես միջխորհրդարանական մարմին, մեծ մասնակցություն է ունեցել Եվրոպայում ընթացող զարգացումներում և պատմական արմատական փոփոխություններում։ Խորհրդարանական վեհաժողովը զբաղվում է արդիական և հեռանկարային հարցերով, որոնք ընդգրկում են ժամանակակից հասարակության խնդիրներն ու միջազգային քաղաքականության ասպեկտները։ ԵԽԽՎ շրջանակում ընդունված որոշումները ուղեցույց են Նախարարների կոմիտեի և Եվրոպայի խորհրդի միջկառավարական հատվածների գործունեության համար, կառույցը խրախուսում է եվրոպական ազգերի միջև խորհրդարանական իրական համագործակցությունը՝ առավել մեծ Եվրոպայի կառուցմանը։

Խորհրդարանական վեհաժողովն ունի 318 ներկայացուցիչ իրենց 318 տեղակալներով, որոնք ընտրվում կամ նշանակվում են ազգային խորհրդարանների կողմից։ Կախված բնակչության թվից՝ յուրաքանչյուր երկիր ունի 2-18 ներկայացուցիչ։ Վեհաժողովում ազգային պատվիրակությունները կազմված են այնպես, որ ապահովեն իրենց խորհրդարաններում քաղաքական կուսակցությունների կամ խմբերի արդար ներկայացուցչությունը։

ԵԽԽՎ նախագահը, նրա տասնութ տեղակալները և քաղաքական խմբերի կամ նրանց ներկայացուցչությունների ղեկավարները կազմում են Վեհաժողովի բյուրոն, որը նախապատրաստում է Վեհաժողովի օրակարգը, փաստաթղթերի վերաբերյալ հղումներ ուղղում հանձնաժողովներին, կազմակերպում առօրյա գործերը, ապահովում միջազգային այլ մարմինների հետ հարաբերությունները։ ԵԽԽՎ կազմում գործում են նաև ընդլայնված միացյալ հանձնաժողովը, որն ապահովում է Նախարարների կոմիտեի և Վեհաժողովի համագործակցությունը, մշտական հանձնաժողովը, որը գործում է Վեհաժողովի անունից, երբ վերջինս նստաշրջանում չէ, քաղաքական, իրավաբանական հարցերի և մարդու իրավունքների, տնտեսական և զարգացման, սոցիալական, առողջապահական և ընտանեկան հարցերով, բնակչության տեղաշարժերի, փախստականների և ազգաբնակչության հարցերով և մի շարք այլ հանձնաժողովներ ու սոցիալական խմբեր։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: