ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-վրացական ռազմական փոխգործակցության պոտենցիալը դեռևս լիովին իրացված չէ

Փետրվարի 1-ին երկօրյա այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին: Նշենք, որ սա Խիդաշելիի ՝ նոր պաշտոնում առաջին այցն էր Հայաստան և հանդիպումների առումով այն բավական հագեցած էր:

Երևանում Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարին ընդունեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Կողմերը քննարկել են մի շարք հարցերի ինչպես երկկող հարաբերություններին վերաբերող, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային բնույթի: Վրացի նախարարի այցի ընթացքում թերևս գլխավոր իրադարձությունը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև  2016թ-ի ռազմավարական ռազմական գործակցության ծրագրի ստորագորումն էր: 2010-ից ի վեր պլանային հիմունքներով իրականացվող երկկողմ ռազմական գործակցության ամենամյա ծրագրի այս տարվա հիմնական ուղենիշներն են փորձի փոխանակումը խաղաղապահության, ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման և ռազմավարական պլանավորման ոլորտներում:

Հանդիպման ավարտին երկու երկրների պաշտպանության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասուլիսի ժամանակ ընգծել է, որ հայ-վրացական համագործակցությունը պաշտպանական ոլորտում ընդլայնվում և զարգանում է:

«Չնայած այն բանին, որ երկու պետությունները քաղաքական տարբեր գերակայություններ ունեն՝ Հայաստանը ՀԱՊԿ նադամ է, իսկ Վրաստանը ձգտում է ՆԱՏՕ-ին անդամակցության, այնուամենայնիվ, նպատակը մեկն է՝ տարածաշրջանային անվտանգության ապահովումը»,- նշել է նա:  

Խիդաշելին իր հերթին հայտարարել է, որ Հայաստանին և Վրաստանին միավորում է Հարավային Կովկասում խաղաղության ձգտումը, և Թբիլիսին Երևանի կողքին է դրա ձեռքբերման հարցում:

Այցի ընթացքում Խիդաշելին հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոսի Գարեգին Երկրորդի, ՀՀ վարչապետի Հովիկ Աբրահամյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ինչպես նշեցինք, այս այցը Թինաթին Խիդաշելիի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում առաջին այցն էր Հայաստան և ավելի շատ կրում էր ճանաչողական բնույթ: Այցի ընթացքում ռազմական ոլորտում հայ-վրացական համագործակցության էական առաջընթաց չի արձանագրվել և եթե փորձենք գնահատել ներկայիս հայ-վրացական ռազմական գործակցությունը, ապա կարող ենք այն բնութագրել որպես կայուն բայց ոչ բավարար ակտիվ: Անշուշտ, նման վիճակն ունի նաև իր պատճառները, մասնավորապես՝ տարբեր անվտանգային համակարգերում գտնվելու հանգամանքը, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ սերտ ռազմական համագործակցությունը և այլն: Նշված գործոնները, չնայած զգալի խոչընդոտում են երկու երկրների միջև ռազմական կապերի ամրապնդումը, այնուամենակնիվ լիովին չեն բացառում համագործակցության հնարավոր եզրերը, իսկ ասել, թե ռազմական համագործակցության հարցում երկկողմ պոտենցիալը լիովին իրացված է, այդքան էլ ճիշտ չի լինի: Այս առումով հայ-վրացական ռազմական համագործակցության հետագա ամրապնդումը կարող է ընթանալ երկու ֆորմատով՝ 1. ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի միջոցով, 2. Երկկողմ ռազմական կապերի ամրապնդմամբ, ինչը կարող է արտահայտվել երկկողմ համատեղ ծրագրերի, այդ թվում՝ տարբեր տիպի զորքերի զորավարժությունների տեսքով, ինչպես նաև ռազմական արդյունաբերության ոլորտում հնարավոր գործակցությամբ:

Հայ-վրացական ռաազմական փոխգործակցության պոտենցիալը դեռևս իրացված չէ և կողմերի ներկայիս փոխգործակցության պարագայում որոշակի նախաձեռնողականության դրսևորումը կարող է միայն նպաստել այդ հարաբերությունների ամրապնդմանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    20 C°
     
    16°  13° 
    22.05.2024
    24°  10° 
    23.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: