ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անգլերենով հրատարակվել են Նապոլեոնի ղարաբաղցի թիկնապահի հուշերը

Կանադայում լույս տեսնող «Հորիզոնը», հղում կատարելով mirrorspectator.com-ին, գրում է, որ առաջին անգամ անգլերեն  թարգմանվել և Արա Ղազարյանի խմբագրութեամբ ու ներածականով  հրատարակվել է «Ռուստամի հուշերը. Նապոլեոնի մամլուք կայսերական թիկնապահը» գիրքը (The Memoirs of Roustam: Napoleon’s Mamlik Imperial Bodyguard), որը գրված է ֆրանսերենով: Այս մասին հաղորդում է arevelk.am-ը:  Գիրքը ներկայացնում է Օնորե դը Բալզակի, Լև Տոլստոյի, Ֆյոդր Դոստոևսկու կողմից իբրև կերպար օգտագործված, բազմաթիվ գեղանկարներում անմահացած Ռուստամ Ռազայի՝ Ռուստամ Խաչատուրեանի հետաքրքիր ու բարդ կյանքը:  Հայտնի է, որ Ռուստամը (1781-1845) փոքր տարիքում  Կովկասից առևանգվել և բազմաթիվ անգամ վաճառվել է իբրև գերի: Նա, իբրև մամլուք (պատանի զինվորներից կազմված դասի ներկայացուցիչ միջնադարյան Եգիպտոսում)  վարժեցվել է Եգիպտոսում, որից հետո շուրջ 15 տարի եղել է Նապոլեոնի թիկնապահն ու նրա վստահելի մարդը:

Աշխարհի տարբեր երկրներում գործած հայ զինվորականների մեջ Ռուստամը եղել է ամենաարտասովոր կերպարը, քանի որ ստրուկից դարձել է Ֆրանսիայի կայսեր «աջ ձեռքը»:

Գրքի առաջաբանի հեղինակը նշել է, թե փաստեր կան, որ Ռուստամը դրական ազդեցություն է ունեցել Նապոլեոնի վրա՝ «Սուրբ Ղազար» կղզու «Սուրբ Խաչ» եկեղեցու և Մխիթարյան վանքի հետ կապված ինչ-ինչ հարցերում։

Չնայած որոշ աղբյուրներ նշում են, թե Ռուստամը վրացի է կամ ադրբեջանցի, իր հուշերում, հստակ գրված է, որ ինքը ղարաբաղցի հայ է:

Նապոլեոնից հետո Ռուստամը գրասենյակային աշխատանք է կատարել Լուի Ֆիլիպ թագավորի աշխատակազմում: Նա Ֆրանսիայի միակ մամլուքն էր, որին թույլատրված էր ավանդական տարազ կրել, որով էլ աչքի էր ընկնում երկրում: Թաղված է Դուրդանում: Ռուստամի հուշերը լույս են տեսել մի քանի լեզուներով: Գիրքն առաջին անգամ  հրատարակվել է 1866-ին, որից օգտվել են   Նապոլեոնի կենսագիրները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: