Կիջեցնի՞ Գազպրոմը գազի գինը Հայաստանի համար
Հայաստանը շարունակում է բանակցությունները ռուսական կողմի հետ՝ երկիր մատակարարվող գազի գնի իջեցման շուրջ: Հայկական կողմը վստահ է, որ պայմանավորված նավթի համաշխարհային գների անկումով` բանակացությունները դրական արդյունք կունենա: «Աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը», - նախօրեին հայտարարել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ում հունվարի 16-ի կառավարության նիստի ժամանակ գազի գների իջեցման մասին խնդրանքով դիմել էին գործարար շրջանակի ներկայացուցիչները, գրում է «Արմենպերսը»:
«Հայաստանի տնտեսվարողների համար էական է էներգակիրների` իրենց արտադրանքի մրցունակությունը չխաթարող գինը»,- հայտարարել էր Աբրահամյանը՝ ընդգծելով, որ տնտեսության և բնակչության համար ևս գները պետք է լինեն մատչելի և շահավետ: «Գազի սպառման ծավալների նվազումն ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ ավելի ցածր գների դեպքում», - նշել է վարչապետը: Նշենք, որ 2015 թվականին Ռուսաստանից Հայաստանը ներկրել է 1.9 մլն խոր մետր գազ, ինչը 6,8 տոկոսով պակաս է նախորդ տարվա այդ ցուցանիշից: Ռուսական կողմի՝ հայկական առաջարկի շահութաբերության գիտակցման և կառավարության խնդրանքին ընդառաջելու հնարավորությունները բավականին բարձր է գնահատում նաև Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: «Նախադրյալներ կան, որ չեն մերժելու, եթե նախադրյալներ չլինեին, կառավարությունը դժվար թե դիմեր», -նշել է նախարարը՝ ընդգծելով, որ էներգակիրների գների անկումը չօգտագործելը մեծ սխալ կլինի, փոխանցում է panarmenian.net-ը:
Իշխանությունների լավատեսական կանխատեսումները կիսում են նաև տնտեսագետները՝ հատկապես, որ «Գազպրոմը» նավթի գնանկման ֆոնին իջեցրել է Եվրոպա մատակարարվող գազի գները: Սակայն Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովն այս առումով ընդգծում է, որ Եվրոպային մատակարարվող գազի գների էականորեն իջելցումից հետո էլ Հայաստանի համար գինը ավելի ցածր է մնում, քան Եվրոպայում: «Օրինակ՝ հիմա Ուկրաինային գազ ենք առաջարկում 212 դոլարով», - նշել է նա: Սիմոնովի կարծիքով՝ կարևոր է պարզել, թե ինչպես է ձևավորվում գազի սակագինը սպառողների համար, գրում է 1in.am-ը:
Հայաստանը 2016 թվականի հունվարի 1-ից սահմանին գազը ստանում է 165 դոլարով 1000 խ/մ-ի համար՝ 189-ի փոխարեն՝ համաձայն Հայաստանի կառավարության և «Գազպրոմի» միջև նախորդ տարի ձեռք բերված համաձայնության: Սակայն գազի գնի իջեցումը որևէ կերպ չի անդրադառնում շարքային քաղաքացիների վրա: Ռուսական «Գազպրոմի» դուստր ընկերությունը Հայաստանում՝ «Գազպրոմ-Արմենիա»-ն, Ռուսաստանից եկող գազը սպառողներին վերավաճառում է կրկնակի թանկ գնով՝ 320-325 դոլար 1000 խ/մ-ի համար:
Հիշեցնենք, 2006 թվականին Հայաստանը Ռուսաստանից գազը գնում էր 1000 խոր. մետրի դիմաց 100 դոլարով: Այս գինը ժամանակի ընթացքում պարբերաբար բարձրացնելու արդյունքում 2010 թվականին 154 դոլարից դարձավ 180 դոլար, իսկ 2013-ին՝ 189 դոլար:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է Այն, ըստ S&P–ի, մի կողմից արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի լավ հեռանկարները և բյուջետային ցուցանիշների բարելավումը,...
- Fitch գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը Նշվել է, որ վարկանիշի բարձրացումը հենվում է մի շարք կարեւոր գործոնների վրա, որոնց թվում Fitch-ը նշել է կայուն տնտեսական...
- Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքը 2023թ-ի առաջին կիսամյակում աճել է 50%-ով Վաճառքի թոփ հնգյակում են սնունդը (163,6 մլն ռուբլի կամ 687.12 մլն դրամ), կոշիկը (135 մլն ռուբլի կամ 567 մլն դրամ), հագուստը...
- Հայաստանից ցորենի և ձեթի արտահանումն արգելվեց 6 ամսով Որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ-ում նվազեցվեց ԿԲ սպասումների գործողության վրա ազդող գործոնների, հիմնականան մեսիջների և ձևավորված սպասումների շուրջ «Հայացք»...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 17%
Քամի՝ 2,06 կմ/ժ