ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեառնընդառաջի տոնը հռչակված է նորապսակների օրհնության օր

Ըստ ազգային սովորության, փետրվարի 13-ին հայկական ընտանիքները, նորապսակներն ու նշանվածները տոնում են Տրնդեզը, որի ընթացքում կրակ են վառում և թռչում վրայով… Իսկ ըստ Հայ առաքելական եկեղեցու՝ Տրնդեզը կամ, ինչպես եկեղեցին է ասում՝ Տեառնընդառաջի տոնը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան և շարունակվում մինչև հաջորդ երեկո:

Տյառնընդառաջը կամ Տրնդեզը զուտ քրիստոնեական անուն է և կապված է քառասուն օրական Հիսուս Քրիստոսին տաճար ընծայելու ավետարանական խորհրդի հետ:

Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում և իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և Ա. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ գալիս է Տաճար: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբ որ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` Նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24):

Ըստ Ավետարանի Սիմեոն անունով մի բարեպաշտ մարդ Աստծուց խոստում է ստանում, որ մահ չի տեսնի, քանի դեռ իր ձեռքերի մեջ չի առնի մարդկության Փրկչին: Երբ Հիսուս ծնողների ուղեկցությամբ մոտենում է տաճարին, արևելյան դուռը, որ տասնյակ տարիներով փակված էր դղրդյունով բացվում է: Լսելով այդ ահավոր դղրդյունը` մարդիկ ճրագներով ու ջահերով դուրս են գալիս Մեսիային ընդառաջ: Երեքհարյուրամյա Սիմեոնը, որ ծերությունից կուրացել էր, սկսում է տեսնել: Նա հասկանում է, որ տաճար է եկել Ինքը` Փրկիչը, և ընդառաջ է գնում Նրան: Ս. Աստվածածնի ձեռքերից վերցնելով մանուկ Հիսուսին` նա գոհություն ու փառաբանություն է հայտնում Տիրոջը, որ հնարավորություն ընձեռեց տեսնել Փրկչին: Այստեղից էլ առաջացել է տոնի անվանումը` Տեառնընդառաջ` Տիրոջն ընդառաջ:

Նշանված երիտասարդների համար տոնը նշելը պարտադիր չէ: Ովքեր նշանված են՝ Տեառնընդառաջ չի արվում: Ըստ հոգևորականների պարզաբանման՝ հարկավոր է ընտանիքներ կազմավորեն և որպես նորաստեղծ ընտանիք առաջին Տեառնընդառաջը տոնեն: Իրականում պետք է հարսը մտնի փեսայի տուն, սկեսրոջ օջախ և սկեսուրը, ինչպես հնում է եղել, հարսի ձեռքը բռնած տան մեջ կատարի Տեառնընդառաջի ծիսակատարությունը: Ուրախությունը պետք է լինի, սեղանները պետք է բացվեն, բայց ամենը՝ չափի մեջ: Տեառնընդառաջի տոնում առավել կարևոր է, ընդգծում են հոգևոր հայրերը, որ այն զավակները, որոնց առաջին Տեառնընդառաջն է, եկեղեցում լինեն՝ Աստծո տաճարի մեջ, որպես ընտանիք, ձեռք ձեռքի տված՝ որպես միասնականություն: Իսկ սեղաններ կլինեն, թե ոչ` կարևոր չէ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: