Նախատեսվում է ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցել մինչև 2027 թ.
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը փետրվարի 12-ին ընդունել է հայ-չեխական գործարար համաժողովի շրջանակներում Հայաստանում գտնվող չեխական պատվիրակության անդամներին՝ Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի գլխավորությամբ։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու երկրների միջև համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հնարավորությունները։ Խոսելով ատոմային էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերի մասին՝ նախարարը նշել է, որ աշխատանքներ են տարվում ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2027թ. երկարացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ այդ նպատակով Ռուսաստանի Դաշնությունից ներգրավվել են վարկային և դրամաշնորհային միջոցներ։
Խոսելով ատոմային էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերի մասին` նախարարը նաև նշել է՝ դրան զուգահեռ, Հայաստանը պատրաստվում է մինչև 2027թ. կառուցել նոր միջուկային էներգաբլոկ՝ 600 մեգավատ հզորությամբ։
Սպասվում է երկու նոր ջերմային կայանների կառուցում՝ Երևանում և Վանաձորում։
Անցած տարվա վերջին ընդունված էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչև 2036թ. ռազմավարական ծրագրի շրջանակներում նախատեսվում են էներգետիկ հզորությունների ավելացում նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում։
Ե. Զախարյանը պատրաստակամություն է հայտնել օժանդակել հայ-չեխական գործարար հարաբերությունների զարգացմանը՝ ինչպես էներգետիկայի, այնպես էլ ընդերքի ոլորտում։
Էներգետիկ ոլորտում հայ-չեխական գործակցությունը հաջողությամբ ընթանում է հատկապես ատոմային էներգետիկայի բնագավառում։ Կողմերը հույս են հայտնել, որ դա կշարունակվի նաև հետագայում։ Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ էներգետիկ ոլորտում հայ-չեխական համագործակցության ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման նոր հնարավորությունները քննարկելու նպատակով, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
