ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինան քաղաքական նոր ճգնաժամի նախաշեմին

discred.ru

Ուկրաինայի Գերագույն Ռադայում «Պյոտոր Պորոշենկոյի բլոկի» խմբակցությունը վարչապետ Արսենի Յացենյուկի աշխատանքը որակել է անբավարար և ստորագրահավաք է սկսել նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու համար, տեղեկացնում է  Интерфакс-ը: Բավարար քանակությամբ ստորագրություններ հավաքելու դեպքում այդ հարցը կդրվի քվեարկության Ռադայում:

Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները «Պյոտոր Պորոշենկոյի բլոկի» անանուն աղբյուրին հղումով գրում էին, որ նախագահը որոշել է պաշտոնաթող անել վարչապետին: «Նա (Պորոշենկոն) հիմա մտածում է, թե ով է լինելու նրանից (Յացենյուկից) հետո: Հենց գտնվի թեկնածու, հրաժարականը կկայնա», - հայտնել էր աղբյուրը:

Նշենք, որ նախաձեռնության հաջողության համար անհրաժեշտ է 150 ստորագրություն, որից արդեն հաջողվել է հավաքվել 79-ը: Բացի «Պորոշենկոյի բլոկից» վարչապետի հրաժարականի օգտին հանդես են եկել նաև Յուլիա Տեմոշենկոյի «Բատկիվշինա» կուսակցության և «Օլեգ Լյաշկոյի ռադիկալ կուսակցության» խմբակցությունները: Ինչպես պնդում է Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին, նույնիսկ Յացենյուկի «Ազգային ճակատ» կուսակցության որոշ անդամներ ևս կողմ են իրենց առաջնորդի հրաժարականին:

Նշենք, որ կառավարության փոփոխության հարցն առաջացավ այն բանից հետո, երբ փետրվարի սկզբին տնտեսական զարգացման և էկոնոմիկայի նախարարը հայտարարեց իր հրաժարականի մասին՝ պատճառաբանելով երկրի տնտեսությունում կոռուպցիոն սխեմաների առկայությամբ և քաղաքական ճնշումների պատճառով բարեփոխումներ իրականացնելու անհնարինությամբ: Նախարարի մեղադրանքն ավելի շատ ուղղված էր նախագահի շրջապատին:

Հատկանշական է, որ Ուկրաինան դեռևս տնտեսական լուրջ ճգնաժամ է ապրում: Նախորդ տարի երկրին հաջողվեց խուսափել դեֆոլտից Արժույթի միջազգային հիմնադրամի տրամադրած ֆինանսավորման շնորհիվ: Իշխանություններին նախորդ տարվա ընթացքում չհաջողվեց վերականգնել երկրի՝ զինված հակամարտությունից հյուծված տնտեսությունը: 2015 թվականին Ուկրաինայի ՀՆԱ-ն անկում է ակրպես 10.5 տոկոսով, իսկ արդյունաբերության ծավալը՝ 13,4 տոկոսով: Ազգային արժույթն արժեզրկվել 52.2 տոկոսով, իսկ ինֆլյացիայի մակարդակը կազմում է 45 տոկոս:

Այս տարին ևս ուկրաինական տնտեսությունը սկսել է բոլոր ցուցիչների անկմամբ: Միջին աշխատավարձի չափով Ուկրաինան Եվրոպայում վերջին հորիզոնականն է զբաղեցնում՝ Բելառուսից և Մոլդովայից հետո:

Իհարկե, նման պայմաններում կառավարության հրաժարականը միանգամայն սպասելի էր: Սակայն, հարկ է նշել, որ այդ հրաժարականը Ուկրաինային կարող է հանգեցնել քաղաքական նոր ճգնաժամի՝ էլ ավելի բարդացնելով երկրի տնտեսական իրավիճակը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: