ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ-ն կունենա գազի միասնական շուկա 2025թ-ին

http://armtimes.com/

Եվրասիական տնտեսական միությունը`որպես տնտեսական միավոր, շարունակում է կայանալ: Կառույցի շրջանակներում գազի միասնական շուկա ունենալու վերաբերյալ տարատեսակ խոսակցությունները, կարծես թե, կյանքի են կոչվում:

Փետրվարի 12-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստի ընթացքում քննարկված հարցերից ամենաառանցքայինը հենց անդամ երկրների համար գազի միասնական շուկայի ստեղծման հարցն էր: 

Խորհրդում քննարկվել է շուկայի ստեղծման անհրաժեշտությունը՝ որպես ռազմակավարական նշանակության ապրանքի կարգավորված առևտրի պահանջ, ինչպես նաև քննարկվել և հաստատվել են գործողությունների ժամկետները, ձևաչափերն ու գործիքները:

Տիգրան Սարգսյանի կողմից ղեկավարված խորհրդի անդամները՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Բելառուսի Հանրապետության առաջին փոխվարչապետ Վասիլի Մատյուշևսկին, Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ Բակիտջան Սագինտաևը, Ղրղըզստանի Հանրապետության փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը, Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, մասնավորապես որոշել են  ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի ձևավորման վերջնաժամկետ սահմանել 2025թ.:

Մինչ այդ, միասնական շուկայի ստեղծումը ենթադրում է որոշակի փուլեր: Դրանք են միասնական գազային շուկայի ստեղծման մասին հայեցակարգի հաստատումը (վերջնաժամկետը՝ 2016թ. ավարտ), գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին ծրագրերի մշակումն ու հաստատումը (վերջնաժամկետը՝ 2018թ. հունվարի 1), ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի ստորագրումը (վերջնաժամկետ՝ 2025թ. հունվարի 1):

Ինչպես արդեն նշեցինք, խորհրդի նիստում քննարկվել են նաև գազի միասնական շուկայի ստեղծման համար անհրաժեշտ գործիքները, որոնց թվում, մասնավորապես, նշվել են ԵԱՏՄ-ում լիարժեք արժեթղթերի շուկաների անհրաժեշտությունը, ընդհանուր շուկայում բորսային առևտրի պիլոտային ծրագրերի իրականացումը, փոխադարձ առևտրի կանոնների մշակումը, ինչպես նաև գազի տեղափոխման համակարգերի նկատմամբ հավասար հասանելիության  ապահովումը:

Ըստ Խորհրդի հաշվարկների՝ միասնական գազի շուկան ԵԱՏՄ տնտեսությանը կբերի 5 մլրդ դոլարի օգուտ: Այն որ գազի միասնական շուկան անդամներից յուրաքանչյուրի համար շահավետ կլինի, այդքան էլ միանշանակ չէ: Նախ խոսքը գնում է ռազմավարական նշանակության ապրանքի մասին, որից կախվածությունն առանձին տնտեսությունների մակարդակով շատ բարձր է. հայտնի է, որ գազի գների տատանումները մեծ ազդեցություն են ունենում տնտեսության գրեթե բոլոր որոտների վրա: Ուստի առաջին զգացողությունը, որ առաջանում է միասնական գազի շուկայի մասին խոսելիս, դա գազի շուկայում գնային կտրուկ տատանումներից խուսափելն է: Այս իմաստով ԵԱՏՄ կողմից հենց գազի շուրջ միասնական քաղաքականության ստեղծման առաջնահերթությունը շատ խելացի քայլ է և հեռանկարային:

Մյուս կողմից հատուկ ուշադրություն պետք է դարձնել գազի միասնական շուկայի ստեղծմանն անհրաժեշտ վերոնշյալ գործիքակազմին: Օրինակ, պակաս կարևոր նշանակություն չունի երկրի ֆինանսական շուկաների ինքնակարգավորման համար անհրաժեշտություն համարվող բորսաների առկայությունը՝ որպես ազատ շուկայական հարաբերությունների հաստատման գրավական:

Առանձին ուշադրություն կցանկանայինք հրավիրել Հայաստանի համար շուկայի առաջարկող առավելությունների ու հնարավոր ռիսկեր վրա: Նույն բորսաների ստեղծման ու նորմալ գործունեության գաղափարը, գազի գների կանխատեսելիության ապահովումն ու երկարաժամկետ սահմանումը, գնագոյացման որոշման գործում հավասար իրավունքի տրամադրումը բացահայտ առավելություններ են, որից Հայաստանը կարող է հաջողությամբ օգտվել: Ռիսկային է սակայն գազի համար այնպիսի երկարաժամկետ գնի սահմանումը, ինչը կարող է լինել ոչ ձեռնտու:  Այնուամենայնիվ այդ ռիսկը մշտապես առկա է և կախված է փոխադարձ հարաբերությունների ու հայկական նախաձեռնողականության բարձր մակարդակից:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: