ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քեմերոնը Բրիտանիայի համար «հատուկ կարգավիճակ» է ձեռք բերել ԵՄ-ում

(c) Getty. express.co.uk

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը փետրվարի 18-19-ը Բրյուսելում ընթացող բանակցությունների արդյունքում կարողացավ համոզել Եվրոպական Միության ղեկավարությանը Բրիտանիայի համար ստանալ ավելին, քան պահանջում էր ԵՄ գագաթաժողովից առաջ:

Քեմերոնը գագաթաժողովի մասնակիցների հետ 40 ժամ տևած բանակցությունների արդյունքում հասավ նրան, որ Մեծ Բրիտանիան ամբողջությամբ չի վճարի ԵՄ-ի անդամ երկրներից եկած նոր միգրանտների բոլոր նպաստները 7 տարի շարունակ, չնայած նախապես խոսվում էր 4 տարվա մասին: Սահմանափակումներ կներմուծվեն նաև մանկական նպաստների հատկացման կարգում այն միգրանտներին, որոնց երեխաները հայրենիքում են:

Բավարարվել են նաև Մեծ Բրիտանիայի մյուս պահանջները, ըստ որոնց Միացյալ Թագավորությունը ԵՄ-ում կունենա հատուկ կարգավիճակ և իրավունք կունենա չմասնակցել ԵՄ-ի հետագա քաղաքական և տնտեսական ինտեգրացիային:

«Էլ ավելի սերտ միությունից պաշտպանվելու համար՝ ԵՄ հիմնարար սկզբունքները կփոփոխվեն, որպեսզի աճող սերտ ինտեգրումը չանդրադառնա Մեծ Բրիտանիայի վրա»,-հայտարարել է Քեմերոնը: «Մեծ Բրիտանիան ընդմիշտ դուրս կբերվի «աճող սերտ միության» վերաբերյալ սկզբունքի գործողության տակից, այն երբեք չի դառնա եվրոպական գերպետության մաս»,- հավելել է վարչապետը:

Քեմերոնի խոսքով՝ հաջողվել է հասել նրան, որ Բրիտանիայի խորհրդարանն ավելի անկախ լինի Բրյուսելից: «Մենք վերադարձրեցինք իշխանությունը Բրիտանիայի խորհրդարանին և այլ ազգային խորհրդարաններին: «Կարմիր քարտը» նշանակում է, որ Միացյալ Թագավորության խորհրդարանը կարող է աշխատել այլ օրենսդիր մարմինների հետ` արգելափակելու համար անցանկալի օրենսդրական նախաձեռնությունները»,-ասել է Քեմերոնը:

«Սա պատմական օր է Բրիտանիայի համար»,-հայտարարել է Քեմերոնը Բրյուսելում գագաթաժողովի ավարտին տված մամուլի ասուլիսում: Նա խոստացել է չսահմանափակվել դրանով և նոր առաջարկներով հանդես գալ` ուղղված երկրի ինքնիշխանության ամրապնդմանը:

Այժմ Մեծ Բրիտանիայի վարչապետը, վերադառնալով տուն, կարող է իր նախընտրական քարոզարշավի խոստմանը հավատարիմ` հայտարարել հանրաքվե ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու, կամ հակառակը` ԵՄ-ի կազմում մնալու մասին, և վստահորեն բացատրել քաղաքացիներին, թե ինչու Մեծ Բրիտանիան պետք է մնա Եվրոպական Միության կազմում:

Քեմերոնն անգամ հասցրել է արդեն խնդրել Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնին չմիանալ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու քարոզարշավին: Բանն այն է, որ Ջոնսոնը միշտ էլ «Brexit»-ի կողմնակից է եղել՝ համարելով, որ ԵՄ կազմում գտնվելը թուլացնում է Բրիտանիայի դիրքերն ու երկիրն առաջ մղելու փոխարեն՝ այն մշտապես հետ քաշում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: