ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թբիլիսիի երթուղայինները անվճար Wi-Fi կցրեն

georgianpress.ru

Թբիլիսիի երթուղային տաքսիների ուղևորները կարող են օգտվել անվճար Wi-Fi-ից, եթե պիլոտային ծրագիրը հաջողությամբ պսակվի:

«Մեզ դիմել էր երիտասարդների խումբ և հայտնել, որ ունեն ստարտափ և պատրաստվում են հանրային տրանսպորտում տեղադրել Wi-FI ցրիչներ: Սակայն, սկզբում նրանց անհրաժեշտ է փորձնական ծրագիր: Մեր ղեկավարությունը՝ երկրում գործարարության զարգացման համար, բնականաբար, չի մերժել երիտասարդներին»,- հայտնել է «Թբիլիսիի միկրոավտոբուսներ» ընկերության ներկայացուցիչը:

Վրացական «Wifisher» կազմակերպությունը պատրաստվում է 40 000 լարի ներդնել Թբիլիսիում գործող շուրջ 2000 երթուղային տաքսիներում` գովազդային ալիք ունենալու նպատակով: Նոր ծառայությունն ինտերնետային ընկերություններին հնարավորություն կտա ինտերնետային գովազդային վահանակներ տարածել, որոնց հետևելով` ուղևորը հնարավորություն կստանա օգտվել գերարագ ինտերնետ ծառայությունից: 

 Հաջողության դեպքում նախատեսվում է ծրագիրը գործարկել նաև Հայաստանում և Էստոնիայում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    20°  11° 
    08.05.2024
    22°  10° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: