ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կադիրով. Իմ ապագան կորոշի Պուտինը

inforesist.org

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել, եթե այդպես որոշի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինտերֆաքս լրատվական գործակալությանը տված հարցազույցում Կադիրովը, խոսելով իր հրաժարականի հնարավորության մասին, նշել է, որ իր ապագայի վերաբերյալ հարցը Կրեմլում դեռևս չի քննարկվել, բայց նա պատրաստ է Վլադիմիր Պուտինի ցանկացած որոշման:

«Ես հետևակային եմ, որը կասի՝ լսո՛ւմ եմ: Անկախ նրանից ես կպաշտոնավարեմ, թե ոչ՝ ես հավատարիմ կմնամ Վլադիմիր Պուտինին»,- հայտարարել է Կադիրովը:

 Նա նաև նշել է, որ հրաժարականի դեպքում կզբաղվի երեխաների դաստիարակությամբ և հայրենիքին ծառայելով:

«Ես 9 երեխա ունեմ: Անգամ ամենամեծ ցանկության դեպքում չի ստացվում նրանց հաճախ տեսնել, շփվել: Դա նորմալ չէ: Տղաները պետք է ամեն օր գոնե մեկ ժամ անցկացնեն իրենց հոր հետ... Ես երեխաներիս կսովորեցնեմ այն, ինչ ինքս եմ սովորել և մյուսներին սովորեցրել՝ ծառայել հայրենիքին»,- նշել է Չեչնիայի ղեկավարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: