Իրանն ընտրություններից հետո. ի՞նչ կփոխվի երկրի ներսում և նրա սահմաններից դուրս
Իրանի Իսլամական Հանրապետությունում ամփոփում են Խորհրդարանի և Իմաստունների խորհրդի ընտրությունների արդյունքները։ Ռեֆորմիստների և չափավորները ընտրություններից առաջ կոալիցիա կազմեցին և համատեղ ցուցակ ներկայացրին, որը ստացավ «Հույսի ցուցակ» անվանումը: Նրանց հիմնական մրցակիցը պահպանողականների ճամբարն էր:
Պայմանական ասած, ռեֆորմիստների ճակատը հայտարարում է իր հաղթանակի մասին. մայրաքաղաքում մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքում նրանց հաջողվեց ստանալ Թեհրանի համար նախատեսված պատգամավորական բոլոր 30 աթոռները: Ինչ վերաբերում է գյուղական շրջաններին, ապա այստեղ, ինչպես և ակնկալվում էր, ավելի ամուր էին պահպանողականների դիրքերը։ Ընդհանուր առմամբ ընտրությունների առաջին փուլի արդյունքներով Իրանի խորհրդարան անցան 80 ռեֆորմիստ և 60 անկախ թեկնածուներ, որոնց մեծ մասը չափավորներ են: Պահպանողականներին բաժին ընկավ 290 պատգամավորական աթոռներից 76-ը: Մնացած 62 տեղերի համար պայքարը կշարունակվի ընտրությունների երկրորդ փուլում (այս տվյալները դեռևս վերջնական չեն): Որպես կրոնական փոքրամասնություն` հայկական համայնքին Իրանի խորհրդարանում 2 տեղ է հատկացված: Իրանահայ թեկնածուներից ընտրվել են Կարեն Խանլարյանն ու Ժորժ Աբրահամյանը:
Ոչ պակաս կարևոր նշանակություն ունեին նաև Հոգևոր առաջնորդին ընտրող և վերջինիս գործունեությունը վերահսկող Իմաստունների խորհրդի ընտրությունները, քանի որ այս խորհրդի անդամներն առաջիկա 8 տարվա ընթացքում կարող են նոր Հոգևոր առաջնորդ ընտրել՝ հաշվի առնելով ներկա առաջնորդ 76-ամյա Այաթոլլահ Ալի Խամենեիի առողջության մասին շրջանառվող լուրերը: Հատկանշական է, որ այս խորհրդում էապես ամրապնդվել է ռեֆորմիստների դիրքերը: Իմաստունների խորհրդի համար մայրաքաղաքին հատկացված 16 տեղերից 15-ը ևս ռեֆորմիստներինն է։ Ընդ որում, առաջին հորիզոնականում է նախագահ Հասան Ռոուհանիի աջակից և արտաքին քաղաքական հարցերում առավել ազատական հայացքներ ունեցող այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին, ում անունը շրջանառվում է որպես Իրանի հաջորդ Հոգևոր առաջնորդի հնարավոր թեկնածու։ Իմաստունների խորհրդի 88 անդամներից 52-ը ռեֆորմիստների ցուցակից են:
Իրականում դժվար է խոսել որևէ ճամբարի հաղթանակի մասին, և դրա համար մի շարք պատճառներ կան: Նախ, ռեֆորմիստներիև պահպանողականների միջև սահմանն ամենևին հստակ չէ։ Բացի այդ, ռեֆորմիստների թեկնածուների մեծ մասը Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից զրկվել է ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Հետևաբար, դժվար է միանշանակ խոսել ռեֆորմիստական և պահպանողական ճամբարների բաժանման կամ ռեֆորմիստների հաղթանակի մասին։
Ընտրությունները կարևոր նշանակություն ունեին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի համար, ով, ամենայն հավանականությամբ, մտադիր է մյուս տարի կրկին առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններին: Այս ընտրությունները որոշ առումով դիտարկվում էին որպես նրա արտաքին քաղաքական կուրսին հանրային աջակցության թեստ։ Հետևաբար, կարելի է ակնկալել, որ բարեփոխիչների ճամբարի «հաղթանակը» էապես կբարելավի Ռոհանիի դիրքերը երկրի ներսում` հնարավորություն տալով շարունակել Արևմուտքի հետ լարվածության թուլացման և երկրի ներսում տնտեսական բարեփոխումների զգուշավոր քաղաքականությունը։
Ընդհանուր առմամբ, սա դրական ազդակ է նաև մերձավորարևելյան տարածաշրջանի համար, որտեղ շիական և սուննիական ուժերի միջև պայքարը նոր թափ է ստացել: Արևմուտքի հետ լարվածության թուլացման քաղաքականությունը և դրա արդյունքում տարածաշրջանում Իրանի դիրքերի ամրապնդումը հնարավորություն կտա խուսափել հավելյալ լարվածությունից առանց այն էլ խիստ պայթյունավտանգ մերձավորարևելյան տարածաշրջանում:
Իհարկե չպետք է մոռանալ, որ Իրանը կրոնապետական կառուցվածք և փակ քաղաքական համակարգ ունեցող երկիր է, որտեղ ողջ իշխանությունն, ըստ էության, բխում է երկրի Հոգևոր առաջնորդից: Նա ուղղակի կամ անուղղակի կերպով վերահսկում է երկրի գործադիր, օրենսդիր և դատական իշխանություններն, ինչպես նաև ռազմական ուժերը: Երկրի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող բոլոր կարևոր որոշումները կայացվում են նրա համաձայնությամբ:
Հետևաբար, ակնկալել, թե նոր խորհրդարանի կամ Իմաստունների խորհրդի ձևավորումը կարող է կտրուկ փոփոխություններ մտցնել երկրի կյանքում, հատկապես արտաքին քաղաքականության մեջ, այնքան էլ իրատեսական չէ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ