ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռոման Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

armnoc.am

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի նախկին չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնհաղորդում է armnoc.am-ը:

Ռիգայում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում Ամոյանը մրցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Մինգիյան Սեմյոնովը: Ամոյանը զիջեց 0:8 հաշվով և դարձավ 2016 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Ավելի վաղ 59 կգ քաշային Ռոման Ամոյանը 9:0 հաշվով վստահ առավելության էր հասել խորվաթ Իվան Լազատովիչի նկատմամբ, այնուհետև քառորդ եզրափակչում 9:6 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ վրացի Իրակլի Շավաձեի նկատմամբ: Կիսաեզրափակչում Ամոյանը 4:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դմիտրո Ցիմբալյուկին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    30.12.2025
       
    31.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: