Ալիև-Էրդողան. Եթե սարը չի գալիս Մուհամեդի մոտ, Մուհամեդը կգնա սարի մոտ
Եթե սարը չի գալիս Մուհամեդի մոտ, Մուհամեդը կգնա սարի մոտ. կարճ այսպես կարելի է բնութագրել Ալիևի այցն Անկարա, որտեղ նախօրեին կայացավ Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը: Հիշեցնենք, որ նիստը պետք է տեղի ունենար դեռ փետրվարի 18-ին Ադրբեջանում, սակայն տեղափոխվեց մարտի 15, քանի որ Անկարայում փետրվարի 17-ին տեղի ունեցած ահաբեկչության պատճառով Էրդողանը չեղարկել էր Ադրբեջան ծրագրված այցը: Սակայն, այս անգամ էլ Էրդողանի այցը Բաքու հետաձգվեց, և կրկին Անկարայում տեղի ունեցած մեկ այլ ահաբեկչության պատճառով:
Նման իրավիճակում Ալիևը, հավատարմություն ցուցաբերելով երկու երկրների միջև եղբայրությանն, առաջակեց փոխել հանդիպման վայրը: Անկարայում Ալիևի այս նախաձեռնությունը գնահատեցին, և երկու երկրների միջև համագործացության խորհրդի նիստն, այնուամենայնիվ, կայացավ: Նիստի արդյունքում երկու երկրները ստորագրեցին վեց փաստաթուղթ՝ սոցիալ-մշակութային նպատակներով ռազմական և քաղաքացիական անձնակազմի փոխանակման մասին արձանագրություն երկու երկրների կառավարություների միջև, համաձայնագրեր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամների վճարվող աշխատանքային գործունեության, դատական փորձաքննության, վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչելիության մասին և երկու երկրների կառավարությունների միջև տեխնիկական համագործակցության մասին արձանագրություն:
Ալիևի Անկարա շտապելը, սակայն, միայն վերոնշյալ փաստաթղթերի ստորագրմամբ բացատրելը հազիվ թե լինի բավարար: Եղբայրական Թուրքիային իր համերաշխության արտահայտումը ևս հազիվ թե կարող է լինել Անկարա մեկնելու գլխավոր պատճառներից, քանի
որ նման ձևովիր աջակցությունն Ալիևը կարող էր հայտնել նաև փետրվարյան ահաբեկչության ժամանակ: Բաքուն թերևս չէր համբերում Անկարայի հետ քննարկել TANAP գազատարի նախագծի իրականացումը, որով նախատեսվում է ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրից Վրաստանի և Թուրքիայի տարածքով գազի մատակարարումը Եվրոպա:
Վերջին շրջանում եվրոպացի պաշտոնյաները սկսել են ավելի հաճախ խոսել «Հարավային գազային միջանցքի» կարևորության մասին՝ այդպիսով ազդանշան տալով Բաքվին արագացնել նախագծի իրականացումն, ինչի արդյունքում Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից զգալիորեն կնվազի: Այս հարցում Բաքվի շտապողականության վրա ազդող ևս մեկ գործոն է Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը, ինչը հնարավորություն է տալիս Թեհրանին իրանական գազ արտահանել Եվրոպա: Միևնույն ժամանակ «Թուրքական հոսք» նախագծի կասեցումից հետո Ռուսաստանն այժմ մեծ ուշադրություն է հատկացնում «Հյուսիսային հոսք-2» նախագծին, որը ևս կարող է լուրջ մրցակցություն ստեղծել ադրբեջանական գազային նախագծի համար:
Այս ամենը հաշվի առնելով՝ Բաքվում, ըստ էության, որոշել էին նախագծում իրենց հիմնական գործընկերոջ՝ Թուրքիայի հետ այս հարցի քննարկումը կրկին չհետաձգել:
«Ամենակարևոր նախագիծը, որը մենք իրականացնում ենք Ադրբեջանի հետ TANAP-ն է: Մենք աշխատում ենք այն ավարտել նախատեսվածից շուտ, - նշել է Էրդողանը Անկարայում Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Նշենք, որ այս նախագծը, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2019 թվականին, մեծ կարևորություն ունի ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական տեսանկյունից. խոսքը ԵՄ որոշ որոշումների վրա ազդեցության լծակների մասին, որը կարող է ձեռք բերել Եվոպային գազի հիմնական մատակարարը:
Հաշվի առնելով այս ամենը՝ Թուրքիայում որոշ շրջանակներ, ինչպես գրում է թուրքական Sabah թերթը, հակցված են կարծել անգամ, որ Էրդողանի Բաքու կատարելիք այցի նախաշեմին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունները քրդերի հետ սերտ համագործակցող ռուսական հատուկ ծառայությունների ձեռքի գործն է:
Թե ինչպես է Ալիևը «ցավակցում» Էրդողանին, կարող եք դիտել տեսանյութում.
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ