ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կանայք «Իսլամական պետության» շարքերում

indianexpress.com

«Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին վերջերս հայտարարել է կանանց գումարտակի կազմավորման մասին, որի հրամանատարը ևս կին է լինելու՝ ահաբեկիչ Նադա ալ Քաթանին: Նրա ջոկատը տեղակայվելու է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Էլ Հասակա քաղաքում:

Ալ Բաղդադին հանդիպել է Ալ Քաթանիի հետ երկու անգամ` ԻՊ կազմի մեջ մտնող տարբեր խմբավորումների առաջնորդների հետ խորհրդակցությունների ժամանակ:  «Ուժեղ բնավորության տեր» կին համարվող Նադա ալ Քաթանին միացել է խմբավորմանն ու հավատարմության երդում է տվել դեռ 2013-ին: Twitter-ում իր կատարած գրառումներում նա կոչ էր արել կանանց համալրել ԻՊ շարքերը, ինչպես նաև մտադրություն էր հայտնել մահապարտ ահաբեկիչ դառնալ:

Իսլամական պետության գրոհայինների կազմում, որոնց ընդհանուր քանակը տարբեր տվյալներով մոտ 60 հազար է, Արևմտյան Եվրոպայից ժամանած առնվազն 550 կին է կռվում, իսկ ընդհանուր կանանց թիվը գնահատվում է մի քանի հազարով: Սիրիայում և Իրաքում ԻՊ տղամարդկանց հետ հավասար կռվող կանայք ժամանում են Ֆրանսիայից, Գերմանիայից, Բելգիայից, եվրոպական այլ պետություններից, ինչպես նաև որոշ հետխորհրդային երկրներից:

Հիմնական պատճառները, որ այդ կանայք թողնում են տունը, ապահով կյանքն ու մեկնում ահաբեկիչների կողմից գրավյալ տարածքներ, անձնական ողբերգություններն են, արկածախնդրությունն ու ջիհադականի հետ ամուսնանալու ցանկությունը:

Հայտնի է, որ շատ դեպքերում կանայք իրենք էլ չեն պատկերացնում, թե ուր են գնում: Սակայն, հասնելով ԻՊ գրավյալ տարածքներ, նրանք այնտեղ են հասկանում իրավիճակի ողջ լրջությունը, սակայն այլևս հետդարձի ճանապարհ չեն ունենում:

Ուշագրավ է, որ բացի զինյալ կանանց ջոկատից, Իսլամական պետությունը նաև կանացի հատուկ «Ալ-Հանսա» բրիգադ է ստեղծել: Այդ բրիգադի կանանց պարտականությունների մեջ է մտնում քաղաքների փողոցների պարեկությունը, հետևելը, թե մյուս կանայք ինչպես են պահպանում շարիաթի նորմերը: «Ալ-Հանսա»-ի անդամները նաև մուսուլման աղջիկներին հավաքագրում են զինյալների հետ ամուսնության համար:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: