ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչման փաստն աշխարհի վերջը չէ. Կարեն Բեքարյան

armtimes.com

«ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչման մասին հայտարարություններն այս օրերի ընթացքում հնչել են ամենաբարձր մակարդակով: Ես ինքս հակված չեմ նրան, որ ԼՂՀ ճանաչման փաստն աշխարհի վերջն է, կամ դա միտում ունի սպառելու հետագա բոլոր հնարավոր բանակցությունները՝ չտալով հնարավորություն հակամարտության կարգավորման գործընթացում հետագա քայլերի իրականացմանը: Դրանով մենք ձեռնոց չենք նետում ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է  ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ՝  Կարեն Բեքարյանը:

Շարունակելով իր խոսքը` նա պարզաբանեց, որ «գոյություն ունի գործընթացի զարգացման տրամաբանություն. քաղաքականությունն այն գործիքների շարքից է, որը չի սիրում մեծ թռիչքաձև քայլեր, այլ ենթադրում է ավելի  սահուն, ընթացքում ընկալելի դարձած, որպես փաստ իրականացած գործողությունների շղթա: Հետևաբար, թռիչքը դեպի անկախության ճանաչում արանքում ունի միջանկյալ քայլ: Այսօր այս միջանկյալ քայլը հայտարարված է. դա ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագիրն է: Եթե դրանից հետո հարկավոր լինի իրականացնել հաջորդ քայլն, ապա այդ քայլը կդիտվի օրակարգում»:

Ամփոփելով Կարեն Բեքարյանը նշեց, որ այս հարցում չպետք է ընկնել ծայրահեղականության մեջ,  ասելով,  որ ՀՀ  կողմից ԼՂՀ ճանաչումը չկա մեր օրակարգում կամ որ ճանաչումը կլինի ներկայիս բանակցային գործընթացի վերջը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    11 C°
     
    22°   
    20.05.2024
    16°  14° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: