ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 754,48 դրամ ԱՐԾԱԹ - 257,09 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 304,37 դրամ

Արցախի պահանջը միջազգային հանրությունից

hy.wikipedia.org

Ցանկացած պետության բնակչություն՝ անկախ այդ պետության  ճանաչված լինելու կամ չլինելու հանգամանքից, ունի հիմնարար իրավունքներ և ազատություններ, որոնք ամրագրված են իրավական ուժ ունեցող մի շարք միջազգային փաստաթղթերում: Ղարաբաղա-ադրեբաջանական սահմանին տեղի ունեցած վերջին քառօրյա պատերազմը, սակայն, ևս մեկ անգամ փաստեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) բնակչությունը չի կարող ապահովագրված լինել հարևան Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության այդ հիմնարար իրավունքների դեմ ուղղված ոտնձգություններից:

Ստեղծված իրավիճակում, առավել քան տրամաբանական է, որ ԼՂՀ բնակչությունը միջազգային հանրությանը պետք է ներկայացնի մի շարք պահանջներ, որոնց իրականացման դեպքում միայն հնարավոր կլինի պաշտպանել խաղաղ բնակչության միջազգային փաստաթղթերով  ամրագրված հիմնարար ազատությունները և իրավունքները:  Այս համատեքստում ԼՂՀ բնակչության` միջազգային հանրությանն ուղղված հնարավոր  պահանջների շարքում կարող ենք առանձնացնել.

- ՄԱԿ-ի 1974թ. դեկտեմբերի 14-ի N 3314 (XXIX) բանաձևով  ագրեսիա է կոչվում մի պետության կողմից մեկ այլ պետության դեմ ուժի կրառումն՝ անկախ վերջինիս ճանաչված լինելու կամ չլինելու հանգամանքից: 1994 թվականից ի վեր Ադրբեջանը պարբերաբար խախտում էր սահմաններին հաստատված հրադադարի ռեժիմը: Ադրբեջանի կողմից հրահրվող այս խախտումներն իրենց գագաթնակետին հասան ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանի կիրառեց ծանր հրետանի, ինչի արդյունքում զոհվեցին ոչ միայն զինծառայողներ, այլ նաև խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ տարեց անձիք և երեխաներ:  Սա դարձավ Ադրբեջանի կողմից ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ կիրառվող ագրեսիայի ամենավառ դրսևորումներից մեկը, որը պետք է ստանա միջազգային հանրության ադեկվատ գնահատական: Ուստի, ԼՂՀ-ն պետք է պահանջի միջազգային հանրությունից, կիրառելով միջազգային իրավունքով սահմանված պատասխանատվության մեխանիզմները, որպես ագրեսոր պատասխանատվության ենթարկել  Ադրբեջանին`  նրա կողմից խաղաղ բնակչության դեմ հետագա հնարավոր ոտնձգությունները կանխելու համար:

 - Վերջին զարգացումները ևս մեկ անգամ փաստեցին, որ ԼՂՀ բնակչությանն անհրաժեշտ են նոր անվտանգության երաշխիքներ, որոնք  թույլ կտան  նրանց ապահովագրված լինել և անհրաժեշտության դեպքում զսպել  ադրբեջանական կողմի ագրեսիան: Այս տեսակետից կարևոր է ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև նախաձեռնված ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը, որն անվտանգության նոր երաշխիքներ կտա ԼՂՀ բնակչությանը: Սակայն, ակնհայտ է, որ միայն դա բավարար չէ, և միջազգային հանրությունն, առաջին հերթին՝ Մինսկի խմբի համանախագահները, որպես հակամարտության միջնորդ կողմեր, նույնպես պետք է տրամադրեն հավելյալ երաշխիքներ: Նման երաշխիք կարող է լինել, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի գրասենյակի բացումը Ստեփանակերտում, ինչը թույլ կտա միջնորդներին տեղում ծանոթանալ  իրավիճակին և անհրաժեշտության դեպքում ոչ միայն ուղղակի սահմանափակվել պաշտոնական հայտարարություններով, այլ ձեռնակրել կոնկրետ քայլեր, որոնք կկանխեն խաղաղ բնակչության դեմ ուղղված ագրեսիան:

- Անկախության 25 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունը և ժողովուրդը շարունակում են հաստատակամ առաջ շարժվել ժողովրդավար,  ազատ պետություն կառուցելու ճանապարհով և այս հարցում գրանցել են էական հաջողություներ: Փոխարենն Ադրբեջանի իշխող վերնախավն ընտրել է իշխանության ավտորիտար համակարգը, որտեղ անգամ չեն պաշտպանվում սեփական բնակչության հիմնական իրավունքները և ազատությունները: Սա կարևոր հանգամանք է, որը չպետք է անտեսվի միջազգային հանրության և առաջին հերթին՝ միջնորդների կողմից հակամարտության այնպիսի լուծումներ առաջարկելիս, որոնք ենթադրում են ԼՂՀ գոյությունը Ադրբեջանի կազմում:

- Քառօրյա պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արցախի բնակչությունն, իշխանությունը և Պաշտպանության բանակը Ղարաբաղյան հակամարտության հիմնական դերակատարները են, քանի որ նրանք են հանդիսանում ադրբեջանական ագրեսիայի ուղղակի թիրախը և այդ ագրեսիան զսպող հիմնական ուժը: Ուստի, միջազգային հանրության համար առավել քան բնական և տրամաբանված  պետք է դառնա ԼՂՀ  բնակչության պահանջը` դառնալու բանակցությունների անմիջական կողմ և ունենալու իր վերջնական խոսքը հակամարտության լուծման հարցում:   

 Ամփոփելով մնում է փաստել, որ միջազգային հանրությունը պետք է ականջալուր լինի ԼՂՀ հանրության այս պահանջներին, որոնց կյանքի կոչման դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել ԼՂՀ բնակչության անվտանգությունը: Հակառակ դեպքում՝ ԼՂՀ պաշտպանության բանակին և ԼՂՀ անվտանգության երաշխավոր հանդիսացող Հայաստանի Հանրապետությանը չի մնա այլ տարբերակ, քան նախաձեռնողականությունը  վերապահել իրեն և ձեռնարկել ցանկացած միջոց հերթական  անգամ զսպելու ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ ուղղված Ադրբեջանի ագրեսիան:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 69%
Քամի՝ 6.44 կմ/ժ
9 C°
 
  12° 
21.04.2018
  12° 
22.04.2018
Հարցում

Արդյո՞ք աջակցում եք Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։