ԵԽԽՎ զարգացումներ. աբսուրդային և սկանդալային
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը հագեցած է հետաքրքիր դրվագներով, աբսուրդային հայտարարություններով, անհիմն կոչերով ու սպառնալիքներով, ինչպես նաև տարբեր միջադեպերով:
Նախևառաջ անդրադառնանք Եվրոպական միության ղեկավար մարմիններից մեկի՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի երեկվա ստրասբուրգյան ելույթին, ով կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել կրակը Ղարաբաղի ուղղությամբ:
Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ Փաշաևան Յունկերին հարց էր տվել ադրբեջանցի տեղահանված բնակիչների և Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, ինչին ի պատասխան Յունկերը հակիրճ պատասխանել էր. «Միակ բանը, որ կարող եմ ասել Ադրբեջանին, հետևյալն է՝ դադարեցրե՛ք կրակը, դադարեցրե՛ք կռիվը»:
Եվրահանձնաժողովի նախագահի նման պատասխանը ներկաների կողմից բուռն ծափողջույնների արժանացավ:
Սակայն Յունկերից հետո ամբողջովին հակառակ կոչերով հանդես եկավ ԵԽԽՎ նիստի հերթական հրավիրյալ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով մեղադրեց Երևանին «ադրբեջանական հողերի օկուպացիայի և հրադադարի ռեժիմի խախտման մեջ»:
Դավութօղլուի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է նախազգուշացնի ՀՀ-ին «կրակի դադարեցման ռեժիմը խախտելու և ռազմական սադրանքների կազմակերպման անթույլատրելիության մասին»:
Ուշագրավ է, որ Թուրքիայի վարչապետի հայտարարությունից հետո սկսեցին բարձր ծափահարել դահլիճ հրավիրված Ստրասբուրգում բնակվող մի քանի հարյուր թուրքեր, ովքեր իրականում իրավունք չունեին մտնել ԵԽԽՎ դահլիճ:
Բացի այդ, Դավութօղլուն, սկսելով ելույթ ունենալ, արհեստականորեն ժամանակն այնպես ձգձգեց, որ վերջում հարցերի համար ժամանակ չմնա: Բացի պատգամավորական հինգ խմբերից, այլ պատգամավորներ չեն կարողացել հարցեր ուղղել Դավութօղլուին, այն դեպքում, երբ սովորաբար մեկ տասնյակից ավել պատգամավորներ հնարավորություն են ունենում հարցեր տալ:
Մասնավորապես հայկական պատվիրակության մոտ Թուրքիայի վարչապետին ուղղված մի շարք հարցեր էին կուտակվել, այդ թվում՝ ղարաբաղյան թեմատիկայով նրա սադրիչ հայտարարությունների վերաբերյալ, սակայն հյուրը՝ ԵԽԽՎ-ի նախագահ Պեդրո Ագրամունտի թույլտվությամբ կոպտորեն խախտել է նստաշրջանի ռեգլամենտը:
Դավութօղլուն խոսել է հիսուն րոպե՝ խեղաթյուրելով Ղարաբաղյան հակամարտության իրականությունը, իսկ Ագրամունտը, ով հայտնի է Ղարաբաղյան հարցում իր ադրբեջանամետ դիքորոշմամբ, չի նախազգուշացրել կամ ընդհատել վերջինիս:
ԵԽԽՎ նիստի մյուս աբսուրդային էլեմենտներից էր նաև այն, որ հույն պատգամավոր Յոաննետա Կավադիան Վեհաժողովին կոչ է արել դատապարտել ՀՀ իշխանություններին: Հարցը վերաբերում է Սարսանգի ջրամբարի թեմայով զեկույցի պատրաստման ընթացքին, որին հայկական կողմը չի ցանկացել մասնակցել:
«Վեհաժողովը խստորեն դատապարտում է հայկական պատվիրակության աշխատանքը և ՀՀ իշխանություններին՝ նշված թեմայով զեկույցի պատրաստման աշխատանքներում համագործակցության բացակայության համար: Այնպես որ, Վեհաժողովը պետք է քննարկի, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն խորհրդարանականների այս պահվածքի դատապարտման առումով»,- մասնավորապես նշված է Կավադիայի ներկայացած փաստաթղթում:
Այդ ձեռնարկվելիք «միջոցների» շարքում ընդհուպ մինչև նշվել է մեր պատվիրակներին ձայնի իրավունքից զրկելու սպառնալիքը: Փաստորեն, բավական չէ, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Ադրբեջանի լոբբինգին տրվելով՝ ընդունվեց Միլիցա Մարկովիչի առաջադրած Սարսանգի ջրամբարի հետ կապված բանաձևը (ինչի արդյունքում Ադրբեջանին տրվեց քարտ-բլանշ պատերազմ հրահրելու), այժմ էլ բացահայտ քայլեր են արվում հայաստանյան պատվիրակության դեմ: Հարց է ծագում, թե արդյո՞ք սա է արդարության ջատագով, մարդու իրավունքների պաշտպան Եվրոպայի իրական դեմքը… Արդարության համար պետք է նշել, որ այս մոտեցումը կիսում է ԵԽԽՎ պատվիրակների միայն մի մասը, և Եվրախորհրդարանում Ղարաբաղյան հարցի քննարկման ժամանակ հնչած հայտարարությունները վկայում են, որ բազմակարծությունը Եվրոպայի հիմնական հատկանիշներից մեկն է:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ