ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Կանադայի վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ

www.macleans.ca

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման օրվա կապակցությամբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդես է եկել հայտարարությամբ՝ ուղղված Կանադայի հայկական համայնքին, հաղորդում է «Asbarez.com»-ը: 

Կանադայի վարչապետի ուղերձ-հայտարարության մեջ ասված է.

«Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականին Օսմանյան կայսրության վերջին օրերի ընթացքում հայ ժողովրդի կյանքի ողբերգական կորստի 101-րդ տարելիցը: Թե՛ Կանադայի Սենատը և թե՛ համայնքների պալատն ընդունել են բանաձևեր, որոնցով այս իրադարձությունները որակվել են որպես Ցեղասպանություն:

Մենք պահում ենք այն մարդկանց հիշատակը, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, ինչպես նաև հիշում ենք նրանց, ովքեր տառապել են այս ցեղասպանության հետևանքով,  և մեր խորին հարգանքն ենք հայտնում նրանց ժառանգներին, այդ թվում և նրանց, ում համար Կանադան այժմ համարվում է տուն:

Ճանաչելով այս իրադարձությունները` թույլ տվեք օգտագործել այս պահը որպես առաջ նայելու և մեր հավաքական վճռականությունը ամրապնդելու հնարավորություն` երաշխավորելու, որ նման գործողություններն այլևս երբեք չեն կրկնվի:

Երբեք չմոռանալով պատմության դասերը` մենք պետք է նաև հիշենք, որ անցյալի անարդարությունները չեն ծառայում մեր համայնքներին, եթե դրանք անջատում են մեզ: Տարբեր ծագում և հավատք ունեցող բոլոր կանադացիները միասին են` բազմակարծության, մարդու իրավունքների և բազմազանության արժեքներում մեր հավաքական հանձնառությունը վերահաստատելու հարցում:

Այս տարելիցին խնդրում եմ ձեզ միանալ ինձ` հույս ունենալով խաղաղ ապագայի նկատմամբ, որը հիմնված կլինի հանդուրժողականության, հարգանքի և հաշտեցման վրա»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: