ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քլունի. «Հիտլերն ասել էր` ո՞վ է հիշում այսօր հայերին... Ահա պատասխանը` ամբողջ աշխարհը»

president.am

«Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի համանախագահ, հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին ապրիլի 24-ին Երևանում անցկացվող Ավրորա մրցանակաբաշխության ժամանակ ոգևորությունից ասաց, որ թեև առանց խմիչքի է, բայց ցանկանում է կենաց ասել մրցանակաբաշխության կազմակերպիչների` Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի ու Վարդան Գրեգորյանի համար: «Ձեր արածը բացառիկ է, և եթե մրցանակ շնորհեինք  որևէ այլ տեղ, հավանաբար ձեզ կտայինք: Ես հպարտ եմ ձեզ համար»,-ասաց Քլունին:

Քլունին նշել է, որ Հայոց ցեղասպանության հիմքում ընկած է եղել դաժանությունը, մի ողջ ժողովրդի նպատակադրված բնաջնջումը. «Հայ ժողովրդի հետ դա կատարվեց 101 տարի առաջ, ու աշխարհի տարբեր ծագերում տեսնում ենք դրա շարունակությունը: Բայց դրա հետ միասին, ես տեսել եմ նաև խիզախություն ու բարություն, ու այսօր մենք մեծարում ենք դրա լավագույն օրինակները»: Նա նաև մեջբերեց Հիտլերի խոսքերը. «Հիտլերն ասել էր` ո՞վ է հիշում այսօր հայերին.. Ահա պատասխանը` ամբողջ աշխարհը»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: