Փոխզիջումային բանակցությունների մասին խոսելն այսօր տեղին չէ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին խոսելն այսօր անիմաստ է, իսկ դրա մեղավորը հենց Ադրբեջանն է, որը վերսկսեց ռազմական գործողությունները: Քառօրյա պատերազմը, բացի հանրային, քաղաքական տրանսֆորմացիաներից, նշանակալի փոփոխությունների պատճառ դարձավ նաև հակամարտության կարգավորման համատեքստում:
1995թ-ին այս ձևաչափով մեկնարկած բանակցությունները, որոնց հիմքում, ըստ էության, փոխզիջումների սկզբունքն էր, ռազմական գործողությունների վերսկսման արդյունքում անորոշ ժամանակով ընդհանրապես սառեցին: Այն, որ վերջին տարիներին բանակցային գործընթացը նշանակալի արդյունք չէր տալիս, որևէ մեկի համար գաղտնիք չէ: Նախագահների, արտգործնախարարների հանդիպումները կրում էին ավելի շատ ֆորմալ բնույթ, քանզի բանակցային կողմերի դիրքորոշումները (կամ դրանց կոշտացումը) հնարավորություն չէր տալիս որևէ դրական դինամիկա արձանագրել: Սակայն կողմերի դիրքորոշումների պատճառով բանակցային գործընթացի փակուղային իրավիճակն էականորեն տարբերվում է ներկայիս դրությունից: Այժմ բանակցային գործընթացի փակուղային իրավիճակը պայմանավորված է Ադրբեջանի կողմից ԼՂՀ նկատմամբ իրականացրած ագրեսիայով: Հենց այդ ագրեսիան, ինչպես և կարելի էր ակնկալել, հանգեցրեց նաև հայկական կողմի դիրքորոշման առավել կոշտացման, ինչը նկատվում է նաև հայկական կողմերի հայտարարություններում: Ադրբեջանական կողմի հետ փոխզիջումների սկզբունքի վրա հիմնված բանակցություններ վարելու մասին այսօր անգամ խոսք գնալ չի կարող, ինչը բավական հստակ ամրագրված է թե՛ ՀՀ նախագահի Bloomberg պարբերականին տված հարցազրույցում, թե՛ Սարգսյան-Լավրով առանձնազրույցում:
Այն, որ ստեղծված իրավիճակում բանակցությունների ակտիվ վերսկսում ակնկալելն իրատեսական չէ, գիտակցում են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները: Ոչ մեկ անգամ ականատես լինելով, թե ինչպես է Ալիևը խախտում տարբեր մակարդակներով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ համանախագահները հասկանում են, որ չեն կարող տալ որևէ երաշխիք, որ բանակցային գործընթացի վերսկսման դեպքում Ադրբեջանը նոր արկածախնդրության չի դիմի:
Ավելին՝ ակնհայտ է, որ թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում առկա է հանրային տրամադրությունների ռադիկալացում, ինչը, բնականաբար, չի կարող չազդել նաև իշխանությունների դիրքորոշման վրա, մասնավորապես՝ նպաստել կարմիր գծերի ընդգծմանը: Քանի դեռ թարմ են քառօրյա պատերազմի «վերքերը», փոխզիջումների հիման վրա բանակցությունների ակտիվացումն, առնվազն այս պահին, ընկալելի չէր լինի կողմերից և ոչ մեկին:
Ստեղծված իրավիճակում միակ տարբերակը թերևս գործընթացի անժամկետ սառեցումն է, ինչը մի կողմից համանախագահներին հնարավորություն կտա փորձել վստահության մթնոլորտ ձևավորել հակամարտության կողմերի միջև, մյուս կողմից՝ կհանգստացնի հանրային տրամադրությունները: Փոխվստահության միջավայրի ձևավորման համար հիմք կարող են դառնալ նաև նախկինում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացված առաջարկները, և այժմ առավել քան հավանական է, որ համանախագահները մեծացնեն ճնշումը հակամարտության կողմերի վրա (մասնավորապես՝ Ադրբեջանի, ով միշտ մերժել է առաջարկները)՝ պարտադրելով դրանց իրականացում: Այս հարցում, համանախագահներից բացի, որոշակի դերակատարում կարող է ստանձնել նաև Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, որը վերջին շրջանում հետաքրքրություն է ցուցաբերում հակամարտության կարգավորմամբ:
Բանակցային գործընթացի վերսկսման դեպքում՝ հնարավոր առաջընթացի ապահովման համար և հակամարտության կարգավորման գործընթացում ընդհանրապես, էական դերակատարում կարող է ունենալ նաև ժողովրդական դիվանագիտությունը: Այդ հնարավորությունը վերջին տարիներին գրեթե զրոյացվել էր՝ պայմանավորված ադրբեջանական իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակության նկատմամբ իրականացվող հալածանքներով:
Ամփոփելով ասվածը՝ կարող ենք նշել, որ քանի դեռ առկա է ադրբեջանական ագրեսիայի սպառնալիքը, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրներն առավել կոշտ դիրքորոշում չեն որդեգրել 1994թ. հրադադարի համաձայնագրի պահպանման հետ կապված, փոխզիջումային բանակցությունների մասին խոսելը կլինի ոչ տեղին:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ