ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի բլիցկրիգի նոր փորձի հավանականությունը

Contact.az

Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմից հետո ԼՂՀ հետ սահմանի վրա դեռ շարունակում է լարված իրավիճակ տիրել: Այն փաստը, որ ադրբեջանական կողմն ապրիլի արկածախնդրության ընթացքում չկարողացավ հասնել նույնիսկ նվազագույն արդյունքների (օրինակ՝ որոշ սահմանամերձ շրջանների զավթում) և ավելին՝ բազում կորուստներ տվեց, շատերին հիմք է տալիս ենթադրելու, որ պաշտոնական Բաքուն դեռևս ամբողջությամբ չի հրաժարվել Ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր ծրագրից և սպասում է հարմար պահի՝ բլիցկրիգի նոր փորձ կատարելու համար:

Ավելին՝ Հայաստանում և ԼՂՀ-ում, շատերը կարծում են, որ ապրիլի սկզբին ագրեսիայի համար ընտրված ժամանակը պատահական չէր, քանի որ հենց ապրիլի 2-ին նշվում է Քարվաճառի (Քելբաջար) ազատագրման օրը: Զուգադիպություն է, թե ոչ, այնուամենայնիվ, այս տարբերակը ևս կյանքի իրավունք ունի: Նշենք նաև, որ այս մոտեցման կողմնակիցները կարծում են, որ Ադրբեջանի կողմից նոր բլիցկրիգի փորձի բարձր հավանականությունը պահպանվում է նաև առաջիկա օրերին: Որպես Ադրբեջանական ագրեսիայի նոր հավանական ամսաթիվ, մասնավորապես, նշվում է մայիսի 8-9-ը, քանզի հենց այդ օրերին է ազատագրվել Շուշին: Յուրաքանչյուր հայի համար մեծ խորհուրդ ունեցող Շուշիի ազատագրումը հանդիսանում է Ղարաբաղյան պատերազմի առանցքային գործողություններից մեկը, որի շնորհիվ Արցախի քաղաքացիական բնակչությունը շատ բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաքում, ազատվեց կանոնավոր հրետանահրթիռակոծությունից:

Ինչևէ, նման սցենարների հավանականությունը միայն ժամանակը կարող է հերքել: Բայց կարևոր է նշել, որ հայ զինվորական ղեկավարությունը, որը բավական ուշադիր հետևում է հակառակորդի յուրաքանչյուր շարժի, արձանագրել է նաև հստակ օրինաչափություններ: Մի շարք միջազգային միջոցառումների և ազգային տոների նախօրեին ադրբեջանական կողմը դառնում է ավելի ակտիվ՝ փորձելով իրականացնել տարբեր դիվերսիոն գործողություններ Հայաստանի և ԼՂՀ-ի հետ սահմանի երկայնքով: Այս օրինաչափությունը, բնականաբար, ընկած է նաև մեև պաշտպանական մարտավարության հիմքում, և «ռիսկային օրերին» հայկական կողմը ձեռնարկում է մի շարք քայլեր ուղղված զգոնության բարձրացմանն, ինչպես նաև պատժիչ գործողություններով տարբեր սպառնալիքների կանխարգելմանը:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ կարելի է նշել, որ Շուշիի ազատագրման օրերին Ադրբեջանի կողմից հնարավոր նոր բլիցրկիգի փորձն առնվազն կվկայի Ադրբեջանի ռազմական և քաղաքական ղեկավարության կարճատեսության և անխոհեմության մասին: Սակայն, փորձը ցույց է տալիս, որ Ալիևների կլանը միշտ չէ, որ փայլում է ունակություններով...

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: