ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հինգ ժամկետային զինծառայողների սպայական կոչում է շնորհվել

Ապրիլյան դիմակայության օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հակառակորդի նախաձեռնած հարձակողական գործողությունները հետ մղելու և վերջինիս պատժիչ հարվածներ հասցնելու ընթացքում բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներով աչքի են ընկել բազմաթիվ ժամկետային զինծառայողներ, ովքեր կարողացել են հաճախ փոխարինելով անգամ զոհված կամ վիրավոր հրամանատարին, տվյալ հատվածում մեր ուժերի օգտին բեկել մարտական գործողությունների ընթացքը:

Համաձայն ԼՂՀ ՊՆ մամլո հաղորդագրության, նման հինգ ժամկետային զինծառայողների` Սամվել Սեյրանի Սաֆարյանին, Մասիս Մելիքի Մուրադյանին, Գոռ Վարդանի Ավագյանին, Դավիթ Արկադիի Խատայանին և Արթուր Գրիգորիի Աղասյանին վերադաս հրամանատարության կողմից շնորհվել են լեյտենանտի սպայական կոչումներ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: