ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարծիք Արցախից. արդյո՞ք ժամանակն է ճանաչել ԼՂՀ-ն

newsarmenia.am

Այսօր ՀՀ կառավարությունը հերթական նիստի ժամանակ կքննարկի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին օրինագիծը: «Արմեդիա» ՏՎԳ-ն ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բալյանի և Վարդգես Բաղրյանի հետ զրույցում փորձել է պարզել, թե ինչ ակնկալիքներ ունեն Ստեփանակերտում գործընթացից:

Վարդգես Բաղրյանը «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում դժվարացավ գնահատել այս գործընթացի հեռանկարները, սակայն ընդգծեց, որ ԼՂՀ ճանաչման գործընթացը պետք է լինի ոչ թե մի քանի պատգամավորների, այլ՝ համախորհրդարանական նախաձեռնություն: Միևնույն ժամանակ պատգամավորը համոզմունք հայտնեց, որ նման գործընթաց սկսելուց առաջ պետք է հանգամանալից հաշվարկել դրա հետևանքները:

Վահրամ Բալյանն իր հերթին համոզմունք հայտնեց, որ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը որևէ էական ազդեցություն չի կարող ունենալ բանակցային գործընթացի վրա: «Հույս ունենք, որ օրինագիծը կընդունվի և Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը», - նշեց է Բալյանը: «Ցավոք սրտի, գործնականում բանակցային գործընթաց չկա: Տարիները ցույց են տվել, որ դա ավելի շուտ ձև է, քան բովանդակություն, քանի որ Ադրբեջանը մշտապես իմպերիալիստական պահանջներ է ներկայացնում: Ես չեմ կարծում, որ մոտ ապագայում հակամարտությունը կկարգավորվի բանակցությունների միջոցով: Ղարաբաղյան հակամարտությունը միայն երկու ժողովուրդների միջև հակամարտություն չի, այն ավելի շատ աշխարհաքաղաքական խաղի արդյունք է, որը սկսել են Թուրքիան և Ռուսաստանը, երբ Ղարաբաղը նվիրեցին Ադրբեջանին: Այսպիսով, հակամարտության կարգավորման բանալին գտնվում է ոչ միայն մեր ձեռքերում: Հակամարտության կարգավորումը երկու ժողովուրդների միջև համաձայնության հարց չէ», - նշեց պատգամավորը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում «Արցախին մնում է միայն ամուր պետություն կառուցել, որտեղ քաղաքացին հանգիստ կզգա, իսկ նրանք, ովքեր կփորձեն հարձակվել՝ կպատժվեն»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    23°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: