ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Եվրատեսիլ 2016»-ի մասնակից երկրների դրոշների բարձրացման արարողությունը տեղի կունենա մայիսի 8-ին

sbs.com.au

«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի մասնակից երկրների դրոշների բարձրացման արարողությունը տեղի կունենա մայիսի 8-ին:

Այս մասին հայտնել է Ստոկհոլմի քաղաքապետարանի արարողակարգի պատասխանատու Սվանտե Հոդելը, հաղորդում է Ռիա Նովոստին:

«Արարողակարգը տեղի կունենա քաղաքի կենտրոնում թագավորական պալատի առջև: Դրոշները կբարձրացվեն այբբենական կարգով», -ասել է նա՝ հավելելով, որ միջոցառմանը ներկա կլինեն Շվեդիայում մասնակից-երկրների դեսպանները, երգիչները և նրանց պատվիրակությունները, «Եվրատեսիլ»-ի երկրպագուները:

Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը:Երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: